ՀՀ ՔԿ նախագահի հրամաններ
22.04.24, 16:06

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 10-ի N55-Լ հրամանը (ինկորպորացիա՝ լրացված 22.04.2024թ. N 104-Լ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԸ

10.06.2015թ. N 55-Լ
Ինկորպորացիա առ  22.04.2024թ. N 104-Լ

Հիմնական փաստաթուղթ
Հիմնական փաստաթութը փոփոխող իրավական ակտ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  


Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խնդիր­նե­րը, գործառույթները, ինչպես նաև  ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց լիազորու­թյուն­նե­րն ու ծառայողական վերադասության հարաբերությունները  սահ­մա­նելու նպատակով, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով՝ (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին:

                                                                                                                                        Ա.Գ. Հովսեփյան


Հավելված
Հաստատված է Հայաստանի  Հանրապետության

 քննչական կոմիտեի  նախագահի 2015թ. հունիսի
«10»-ի թիվ 55-Լ   հրամանով
  

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը (այսուհետ՝ կանոնադրություն) սահմանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կազմում գտնվող ստորաբաժանումների գործունեության կազմակերպման հետ կապված հիմնական հարաբերությունները: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

2.Կոմիտեի ստորաբաժանումներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքով, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

3. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  Հայաuտանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող: (կետը խմբ. 22.04.2024. N 104-Լ)

4.Կոմիտեի ստորաբաժանումները կարող են ունենալ Հայաuտանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց` հայերեն, ռուuերեն, անգլերեն անվանումով կլոր կնիք: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

5.Կոմիտեի ստորաբաժանումները կարող են ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

6.Կոմիտեի քննիչները կարող են ունենալ անձնական կնիքներ:

7.Կոմիտեի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

2. ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

8. Կոմիտեի  խնդիրներն են`
1) առերևույթ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության իրականացումը և արդյունավետ կազմակերպումը.
2)իր իրավասության սահմաններում առերևույթ հանցագործությունների  մասին հաղորդումների ընդունումը, նյութերի նախապատրաստումը. (փոփ. 13.06.2018թ. N 69-Լ)
3) իր իրավասության սահմաններում հանցագործության  կատարմանը նպաստող հանգամանքների պարզումը. 
4) իր իրավասության սահմաններում  միջազգային համագործակցության իրականացումը.
5) քննչական աշխատանքի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների վարումը.
6) քննչական աշխատանքի կատարելագործումը, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների, ինչպես նաև այդ ոլորտի դրական փորձի, նախաքննության կազմակերպման առաջավոր ձևերի և մեթոդների ներդնումը:

3. ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

9.Կոմիտեի նախագահը  ղեկավարում և վերահսկում է Կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է Կոմիտեի լիազորությունների իրականացման համար:

10. Կոմիտեի նախագահը`
1)իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
2)սահմանում է  Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
3)ընթացիկ հարցերի լուծման նպատակով uտեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, հրավիրում խորհրդակցություններ.
4)կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների, ինչպես նաև ստորաբաժանման պետի առաջարկով՝ իր համակարգման ոլորտում գտնվող ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  միջև. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
5)նախաքննության կատարումը հանձնարարում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին և անձամբ ստանձնում  քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
6)առաջարկություններ է ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն՝ Կոմիտեի լիազորությունների իրականացման բնագավառում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
7)առանց լիազորագրի հանդեu է գալիu Հայաuտանի Հանրապետության կամ Կոմիտեի անունից, ինչպեu նաև տալիu է Հայաuտանի Հանրապետության կամ Կոմիտեի անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով.
8)ներկայացնում է Կոմիտեն oտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց ներկայացուցչություններում.
9)ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
10)oրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դադարեցնում է իր տեղակալների, Կոմիտեի գլխավոր քարտուղարի Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող  իրավական ակտերը. (փոփ. 11.08.2020. N 139-Լ)
11)լuում և հաստատում է Կոմիտեի գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը,  քննարկում է գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.
12)իրականացնում է վերահuկողություն Կոմիտեին ամրացված պետական uեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.
13) օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետին է ներկայացնում Կոմիտեի նախագահի տեղակալներին՝ նշանակումներ կատարելու նպատակով, ինչպես նաև առաջարկություններ՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ: (ենթ. խմբ. 28.09.2018թ. 154-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)
14) կատարում է  քաղաքացիների ընդունելություն,  քննարկում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դեմ բերված բողոքները և դիմումները. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
15) նշանակում, ազատում, խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող  անձանց, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նաև Կոմիտեի քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պարգևատրում է Կոմիտեի գործունեությանն օժանդակող այլ պետական մարմինների (այդ թվում՝ օտարերկրյա) պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, քաղաքացիներին, կազմակերպություններին. (կետը խմբ. 22.04.2024. N 104-Լ)
16)հաստատում է Կոմիտեի (գերատեսչական) մեդալների, կրծքանշանների, շնորհակալագրի նկարագիրը, շնորհման կարգը.
17)hիմնադրում է Կոմիտեի գիտագործնական պարբերական.
18)իրականացնում է օրենքներով ու իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

11.Կոմիտեի նախագահի տեղակալը՝
1) համակարգում է Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված ոլորտի աշխատանքները. 
2)Կոմիտեի նախագահին  պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում իր համակարգման  ոլորտի իրավիճակի մաuին.
3)իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ). (լրաց. 13.06.2018թ. N 69-Լ)
4)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5)ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում Կոմիտեի նախագահի հրամանների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահuկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում Կոմիտեի նախագահին.  
6)միջնորդություն է ներկայացնում  իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
7)նախաքննության կատարումը հանձնարարում է իր համակարգման ոլորտի ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին և անձամբ ստանձնում քրեական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացումը կամ այն հանձնարարում ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի անմիջական վերադասին. (փոփ. 22.04.2024. N 104-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)
8)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ  կատարում է աշխատանքի բաժանում  Կոմիտեի  ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև. (փոփ. 03.01.2023.       N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)
9)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների  նիստերին ու խորհրդակցություններին.
10)ըստ անհրաժեշտության` մասնակցում է Կոմիտեի նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին.
11)ապահովում է Կոմիտեի համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.
12)Կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իր առջև  դրված  խնդիրների  իրականացման նպատակով,   իր իրավասության շրջանակում  անցկացնում է ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ՝ անհրաժեշտության դեպքում դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
13)փոխարինում է Կոմիտեի նախագահին` վեր­ջինիս բացակայության  ժամանակահատվածում.
14)կատարում է քաղաքացիների ընդունելություն.
15)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

11.1. Կոմիտեի գլխավոր քարտուղարը.
1) օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է Կոմիտեի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար.
2) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին»  12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կոմիտեին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
4) պատասխանատու է Կոմիտեի ֆինանսական պարտավորությունների, հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու (ներառյալ հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը) համար, ինչպես նաև նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու և արդյունավետ օգտագործելու համար.
5) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` ապահովում է գնումների համակարգի առկայությունը.
6) միջոցներ է ձեռնարկում բյուջետային տարվա ֆինանսական հատկացումների նպատակային և արդյունավետ օգտագործման ուղղությամբ, կատարում բանկային գործարքներ.
7) ապահովում է Կոմիտեի համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային հայտի մշակման աշխատանքները, իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն.
8) հաստատում է Կոմիտեի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները և պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները.
9) ապահովում է Կոմիտեում ֆինանսների կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
10) Կոմիտեի նախագահին է ներկայացնում Կոմիտեի տարեկան հաշվեկշիռը.
11) համակարգում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, պարբերաբար վերլուծում գործունեության արդյունքները, ամփոփում հաշվետվությունները և ներկայացնում Կոմիտեի նախագահին.
12) կազմակերպում է Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների կողմից ստորագրման ենթակա իրավական ակտերի և այլ փաստաթղթերի ֆինանսատնտեսական ոլորտի գնահատումը, կարծիքի տրամադրումը.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
14) տնօրինում է Կոմիտեի գործունեության արդյունքում իր իրավասության շրջանակներում ձևավորված տեղեկատվությունը և օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված կարգով ապահովում տեղեկատվության տրամադրումը` ըստ նշանակության.
15) կազմակերպում է Կոմիտեում անցագրային ռեժիմը, ինչպես նաև Կոմիտեի վարչական շենքերի և շինությունների շահագործումն ու պահպանությունը.
16) օրենքով նախատեսված դեպքերում և իր իրավասության շրջանակներում ընդունում է իրավական ակտեր, այդ թվում՝ նշանակում և ազատում Կոմիտեի քաղաքացիական ծառայողներին, աշխատանքային պայմանագրով աշխատողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
17) հաստատում է Կոմիտեում քաղաքացիական ծառայության պաշտոնների, Կոմիտեի նախագահի խորհրդականների պաշտոնի անձնագրերը.
18) Կոմիտեի նախագահին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
19) իր լիազորությունների շրջանակներում համագործակցում է Կոմիտեի նախագահի տեղակալի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.
20) իր լիազորությունների շրջանակներում Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Կոմիտեի նախագահի հանձնարարությունները կամ իր լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարություններ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով Կոմիտեի նախագահին.
21) անհրաժեշտության դեպքում կնքում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստած, ինչպես նաև իր և (կամ) Կոմիտեի նախագահի և (կամ) նրա տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
22) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(11.1-ին կետը լրաց. 05.11.2021. N 151-Լ)

12.Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում)   գործունեության ղեկավարումն ու կազմակերպումն իրականացնում են համապատասխան ստորաբաժանումների պետերը: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

13. Ստորաբաժանումների պետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտում նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հանձնարարություններ տալ քրեական վարույթն իրականացնող քննիչների անմիջական վերադասներին: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

14. Ստորաբաժանումների պետերը և նրանց տեղակալները՝ աշխատանքի բաժանման  վերաբերյալ Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանի համաձայն՝ (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
1)կազմակերպում և վերահսկում են ստորաբաժանման աշխատանքները, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծումը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
2)իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող քննիչների կողմից կատարվող նախաքննության ընթացքում իրականացնում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քննչական բաժնի պետի լիազորությունները.
3)վերահսկողություն են իրականացնում իրենց անմիջական համակարգման ոլորտում գտնվող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կատարված աշխատանքների նկատմամբ. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
4)ըստ անհրաժեշտության` մասնակցում են Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, ուղևորություններին.
5)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով իրենց իրավասության շրջանակներում անցկացնում են ուսումնասիրություններ կամ հրավիրում խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
6)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ կամ օրենքով սահմանված դեպքում մասնակցում են համապատասխան պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հրավիրված քննարկումներին.
7) ըստ համակարգման ոլորտի՝ Կոմիտեի նախագահին, ինչպես նաև ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի միջոցով Կոմիտեի նախագահին միջնորդում են  ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին խրախուսելու կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)
8)ըստ անհրաժեշտության՝ աշխատանքային խմբեր կազմավորելու համար ներկայացնում են  ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի թեկնածությունը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)
9)ապահովում են Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանների, որոշումների,  հանձնարարականների կատարումը.
10)ապահովում են քննչական աշխատանքին վերաբերող օրենսդրական փոփոխություններին և դատարանի նախադեպային որոշումներին ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծանոթացումը. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
11)ապահովում են գործունեության ընթացքում ստացված օրենքով պաշտպանվող տեղեկությունների գաղտնիությունը.
12)կարծիք են տալիս ստացված իրավական ակտերի նախագծերի, գրությունների վերաբերյալ.
13)քննարկում են իրավասու կազմակերպությունների,  անձանց հարցումները և գրությունները.
14) կազմում են ստորաբաժանման վիճակագրական հաշվետվությունները, ամփոփում և վերլուծում են կատարված աշխատանքները գործունեության առանձին ուղղություններով. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
15)Կոմիտեի նախագահին կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող  տեղակալին պարբերաբար զեկուցում են ստորաբաժանման առավել կարևոր հարցերի մասին, առաջարկություններ են ներկայացնում ստորաբաժանման գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
16)կատարում են քաղաքացիների ընդունելություն.
17)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում են այլ գործառույթներ:

4.ԿՈՄԻՏԵՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍՈՒԹՅՈՒՆԸ
(4-րդ գլուխը խմբ. 13.06.2018թ. N 69-Լ)

15. Կոմիտեում ծառայողական վերադասությունը վերադաս և ստորադաս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև աստիճանակարգված ենթակայության վրա հիմնված փոխհարաբերությունների համակարգ է: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

16. Կոմիտեի նախագահը վերադաս է Կոմիտեի բոլոր ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

17.Կոմիտեի նախագահի տեղակալը վերադաս է իր համակարգման ոլորտում գտնվող Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

18. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

19. Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  

նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

20. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ենթաստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

20.1. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ենթաստորաբաժանման մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

20.2. Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ենթաստորաբաժնման պետի տեղակալը վերադաս է տվյալ ենթաստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

21. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ գլխավոր վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

22. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

22.1. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում  վերադաս է տվյալ ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

23. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

24. Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

25. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալների, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

26.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

27. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ բաժնի մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

28. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանման բաժնի պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ բաժնի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

29. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետը վերադաս է իր տեղակալի, տվյալ վարչության ստորաբաժանումների պետերի, նրանց տեղակալների և մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

30. Կոմիտեի մարզային քննչական վարչության պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց  նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

31. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետը վերադաս է իր տեղակալի և տվյալ ստորաբաժանման մյուս ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց   նկատմամբ:  (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

32. Կոմիտեի մարզային քննչական վարչության ստորաբաժանման պետի տեղակալն իր իրավասության սահմաններում վերադաս է տվյալ ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: (փոփ. 22.04.2024. N 104-Լ)

33.Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի  գործուղման դեպքում (բացառությամբ վերահսկողական գործառույթների կատարման կամ մեկ այլ վայրում քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործուղումների)  գործուղված ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վերադասը գործուղման հրամանով սահմանված գործուղման վայրի ստորաբաժանման պետը կամ նրա տեղակալն է: (փոփ. 03.01.2023. N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)

5. ԿՈՄԻՏԵԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
(վերնագ. փոփ. 03.01.2023. N 3-Լ)

34.Կոմիտեն իրեն օրենքով վերապահված լիազորություններն իրականացնում է իր ստորաբաժանումների միջոցով, որոնք գործում են օրենքին, սույն կանոնադրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան: (փոփ. 03.01.2023. N 3-Լ)

35.Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) իրականացնում և կազմակերպում է իրեն հանձնարարված հատկապես կարևորություն ներկայացնող, ինչպես նաև քննության առանձնահատկություններ ունեցող առերևույթ հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները. (փոփ. 11.08.2020. N 139-Լ)
2)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ. (փոփ. 12.12.2016. N 68-Լ, 03.01.2023. N 3-Լ)
4.1) Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցություն է իրականացնում այլ պետությունների իրավասու մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ.
4.2) Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթներով պատրաստում և օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին է ուղարկում իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումներ, կատարում է  օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները՝ կիսամյակային և տարեկան կտրվածքով այդ մասին տեղեկատվություն տրամադրելով Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնին. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
4.3) ըստ անհրաժեշտության ապահովում է ժամանակակից տեխնոլոգիաների (ծրագրային ապահովումների և սարքավորումների) կիրառմամբ համակարգչային համակարգերից տեղեկատվության ստացումը.
4.4) կազմակերպում և իրականացնում է Կոմիտեի ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստումները՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով, ինչպես նաև այլ քրեական վարույթներով համակարգչային համակարգերում և տարբեր ցանցերում ու տիրույթներում գտնվող փաստական  տվյալների  ձեռքբերման հմտություններ ձևավորելու նպատակով. (փոփ. 03.01.2023. N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ))
(4.1-4.4-րդ կետերը լրաց. 11.08.2020. N 139-Լ)
5)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
6)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբսույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

35.1. Կոմիտեի կենտրոնական մարմնի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) կազմակերպում և իրականացնում է նախաքննություն տնտեսական հանցագործությունների, մաքսանենգությունների, ինչպես նաև Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քննության առանձնահատկություններ ունեցող առերևույթ հանցագործությունների դեպքերով.
2) մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
3) առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4) ապահովում է իր ենթակայության վարույթներով առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության դեպքերի մասին Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  իրազեկումը.
5)  ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
6) մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
7) իրականացնում է պետական բյուջեին հասցված վնասի վերականգնմանն ուղղված գործառույթներ.
8) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
(35.1-ին կետը լրաց. 03.01.2023. N 3-Լ)

35.2. Կոմիտեի կենտրոնական մարմնի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության  գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) կազմակերպում և իրականացնում է նախաքննություն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 151-րդ, 152-րդ, 308-317-րդ, 320-րդ, 321-րդ, 326-330-րդ, 349-րդ, 350-րդ հոդվածներով, 42-րդ գլխով և 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններով դեպքերով, ինչպես նաև Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված քրեական վարույթներով.
2) մշակում և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
3)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4)ապահովում է իր ենթակայության վարույթներով առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության դեպքերի մասին Կոմիտեի նախագահի իրազեկումը.
5)ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
6) մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում մարմնի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
7)իր ենթակայության վարույթներով նախաքննություն իրականացնելիս նպաստում է սահմանադրական կարգի, պետության, հասարակական անվտանգության և կառավարման կարգի ամրապնդմանը.
8)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
(35.2-րդ կետը լրաց. 05.01.2024. N 5-Լ)

36. Կոմիտեի կենտրոնական մարմնի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պարտականություններն են՝
1)նախաքննության կազմակերպման ոլորտում իրականացնել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների գործունեության վերահսկողություն.
2)Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց   ստորաբաժանումների պետերի կողմից քրեական վարույթներով դատավարական իրավունքների և պարտականությունների իրականացման արդյունավետությունը գնահատելու և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացնել  ուսումնասիրություններ.
3)Կոմիտեի նախագահի կամ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ ուսումնասիրել քրեական վարույթներ և ներկայացնել զեկույց՝ նախաքննության արդյունավետ կազմակերպման և իրականացման վերաբերյալ.
4)ուսումնասիրել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների վարույթում քննվող առանձնակի բարդություն, հասարակական հնչեղություն ունեցող, առանձնապես ծանր հանցագործությունների այն դեպքերով, որոնցով պարզված չէ քրեական հետապնդման ենթակա անձը, ինչպես նաև քրեական հետապնդման ժամկետները երկարացված քրեական վարույթները՝ նախաքննության ընթացքում հնարավոր քրեադատավարական խախտումները բացառելու, առկայության դեպքում ի հայտ բերելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության  գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
5)քննարկել դիմումները, հարցումները և բողոքները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված գրությունները, միջնորդությունները, հաղորդումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դրանք ուղարկել վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
6)Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, դրանց ստորաբաժանումներում  քննվող  քրեական վարույթներին առնչվող դիմում-բողոքներում, միջնորդություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված գրություններում նշված հանգամանքները ստուգելու նպատակով ուսումնասիրել քրեական վարույթները՝ նախաքննության ընթացքում թույլ տրված հնարավոր քրեադատավարական խախտումներն ի հայտ բերելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
7)ուսումնասիրել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, դրանց ստորաբաժանումներում մեկ տարուց ավել քննվող քրեական վարույթները, որոնցով իրականացվում է հանրային քրեական հետապնդում կամ հայտնի է առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը՝ նախաքննության ձգձգման պատճառները պարզելու և ըստ անհրաժեշտության գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
8)վերահսկողություն իրականացնել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Կոմիտեի նախագահի կամ նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի՝ նախաքննության կազմակերպման և իրականացման ոլորտին առնչվող հրամանների և հանձնարարականների կատարման նկատմամբ.
9)հսկողություն իրականացնել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից արդյունավետ նախաքննության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական գործիքակազմի գործարկումն ու միատեսակ կիրառումն ապահովելու նկատմամբ.
10)սույն կետի 9-րդ ենթակետով նախատեսված գործառույթների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման նպատակով առաջարկություններ ներկայացնել Կոմիտեի նախագահին` դրանց լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու կամ ներքին իրավական ակտերի ընդունման կապակցությամբ.
11)հսկողություն իրականացնել Կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչությունների, դրանց ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը, քննչական փոխօգնության խնդրանքների ժամանակին և պատշաճ կատարումն ապահովելու նկատմամբ.
12)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝  իրականացնել այլ գործառույթներ:
(կետը խմբ. 22.04.2024. N 104-Լ)

37.Կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) իրականացնում է Կոմիտեի նախագահի կողմից իրեն հանձնարարված հատուկ կարևորություն ներկայացնող, ինչպես նաև քննության առանձնահատկություններ ունեցող առերևույթ հանցագործությունների դեպքերով քննություն.
2)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4)Կոմիտեին վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով՝ Կոմիտեի նախագահի հատուկ հանձնարարությամբ Կոմիտեի ստորաբաժանումներում իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով Կոմիտեի նախագահին է ներկայացնում այդ ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
5)համակարգում է քաղաքացիների դիմում-բողոքների և ընդունելության կապակցությամբ իրականացվող աշխատանքները.
6)համապատասխան առաջարկների հիման վրա մշակում է Կոմիտեի տարեկան աշխատանքի ծրագիրը, ուսումնասիրում և ամփոփում է ծրագրային միջոցառումների իրականացման վիճակը.
7)վերահսկում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի ներքին իրավական ակտերի կատարումը.
8)ապահովում է Կոմիտեի կոլեգիայի աշխատանքների նախապատրաստումը, կազմակերպումը և վերահսկում է ընդունված որոշումների կատարումը.
9)վերահսկում է Կոմիտեի նախագահի կողմից վերահսկողության վերցված փաստաթղթերի կատարման ժամկետների պահպանումը.
10)ուսումնասիրում և քննարկում է ստացվող կազմակերպական բնույթի փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկներ ներկայացնում Կոմիտեի նախագահին.
11)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ Կոմիտեի գործունեության ոլորտներում իրավիճակի և զարգացման միտումների մասին, ինչպես նաև առաջարկություններ` դրանց առնչվող հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
12)իրականացնում է օրենսդրությամբ, ներքին իրավական ակտերով սահմանված վիճակագրական աշխատանքներ` ամսական, կիսամյակային և տարեկան կտրվածքով, ուսումնասիրում, ամփոփում, համակարգում է վիճակագրական տվյալները.
13) ուսումնասիրում է այլ պետական մարմիններից ստացված վիճակագրական հաշվետվությունները, քննարկում է հարցումները, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.
14) մշակում և կատարելագործում է վիճակագրական հաշվետվությունների ձևերը, կազմում է վիճակագրության հետ առնչվող այլ փաստաթղթեր.
15)օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է վիճակագրական  տեղեկատվության հրապարակայնությունն ու  մատչելիությունը.
16)քննչական գործունեության վիճակագրական տվյալների  ամփոփումների հիման վրա իրականացնում է վերլուծություններ.
17)իրականացնում է քրեագիտական տեխնիկայի, գիտատեխնիկական միջոցների և գիտության տարբեր բնագավառների նորամուծությունների ուսումնասիրություններ՝ դրանց գործնական ներդնումը և կիրառման արդյունավետությունն ապահովելու համար.
18)կազմակերպում է Կոմիտեում աշխատանքային պայմանագրի հիման վրա ընդգրկված և Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետների աշխատանքները.
19) աշխատանքներ է տանում քննիչների մասնագիտական, քրեագիտական տեխնիկայի կիրառման բնագավառում գիտելիքների և աշխատանքային կարողությունների հետևողական կատարելագործման ուղղությամբ.
20)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով աջակցում և ապահովում է կոնկրետ քրեական վարույթներով քրեագիտական տակտիկայի և տեխնիկայի կիրառմանը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
21) նախաքննության արդյունավետության բարձրացմանն ուղղված՝ Կոմիտեի նախագահի հանձնարարականների, հրամանների և մեթոդական ուղեցույցների նախագծերի մշակման նպատակով վերլուծում, ամփոփում և ուսումնասիրում է տարբեր հանցագործությունների քննության առանձնահատկությունները, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, ինչպես նաև մշակում մեթոդական ուղեցույցներ.
22) իրականացնում է առանձին հանցատեսակների քննության մեթոդիկայի, ինչպես նաև քննչական գործողությունների տակտիկական հնարքների մշակման, կատարելագործման, դրանք գործնականում կիրառելու հմտությունների զարգացման աշխատանքներ.
23) քննության տակտիկական և մարտավարական հնարքների կիրառման, ստուգումների և փորձաքննությունների նշանակման համատեքստում ուսումնասիրում է առանձնակի բարդություն ունեցող քրեական վարույթները, դրանց առնչությամբ տալիս խորհրդատվություն. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
24) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նկատառումով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային և ներպետական այլ կառույցների հետ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
25) մասնակցում է Կոմիտեի նախագահի խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
26) Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ:
(37-րդ կետը խմբ. 11.08.2020. N 139-Լ, խմբ. 16.03.2022. N 50-Լ)

38.Կոմիտեի կենտրոնական մարմնի ներքին անվտանգության վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1)ամրապնդում  է  ծառայողական կարգապահությունը.     
2)կանխարգելում, հայտնաբերում, խափանում և բացահայտում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից թույլ տված կարգապահական խախտման դեպքերը. (փոփ. 22.04.2024. N 104-Լ)
3)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդություն ներկայացնելու դեպքում կարգապահական հանձնաժողովի նախագահի միջնորդությամբ կատարում է նախնական ուսումնասիրություն և նախաձեռնողին եզրակացություն է տալիս կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ.
4)օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է կարգապահական խախտման հանգամանքների լրիվ, համակողմանի և օբյեկտիվ քննություն.
5)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ առանձին հարցերով ուսումնասիրություններ է իրականացնում Կոմիտեի ստորաբաժանումներում. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
6)աջակցում է կարգապահական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծեր.
7)կարգապահական խախտումներ ծնող պատճառների ու նպաստող պայմանների վերացման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացնում Կոմիտեի նախագահին.
8)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
9)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

38.1. Կոմիտեի կենտրոնական մարմնի իրավաբանական վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) մշակում է Կոմիտեի գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի նախագծեր.
2)նախապատրաստում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի հրամանների, հանձնարարականների և որոշումների նախագծեր.
3) կարծիք է ներկայացնում այլ մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
4)կարծիք է ներկայացնում Կոմիտեի այլ ստորաբաժանումներից Կոմիտեի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի, պայմանագրերի նախագծերի վերաբերյալ.
5) (ուժը կորցրել է 22.04.2024. N 104-Լ)
6)Կոմիտեի գործունեությանը վերաբերող օրենսդրական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության հիման վրա ներկայացնում է օրենսդրության կատարելագործմանն ու Կոմիտեի գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.
7) իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) մասնակցում է իրավական ակտերի նախագծերի տեղադրման աշխատանքներին, ինչպես նաև ուսումնասիրում տեղադրված իրավական ակտերի նախագծերը, Կոմիտեի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի միջոցով իրազեկում է Կոմիտեի ղեկավարությանը և ստորաբաժանումների պետերին.  
8)մասնակցում է Կոմիտեի գործունեությանը վերաբերող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ  իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին աշխատանքային խմբերում (այդ թվում՝ միջգերատեսչական), ինչպես նաև իր իրավասությանը վերապահված  այլ հարցերի վերաբերյալ քննարկումներին՝ համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում.
9) իրականացնում է դատական ներկայացուցչություն՝ ներկայացնելով Կոմիտեի շահերը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, այդ թվում՝ հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, ինչպես նաև դատական ներկայացուցչության հետ կապված այլ փաստաթղթերի կազմման աշխատանքներ. (լրաց. 22.04.2024. N 104-Լ)
10)իրականացնում է ներկայացուցչություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում և ներպետական այլ կառույցներում՝ Կոմիտեի գործունեությանը վերաբերող  հարցերով.
11)անհրաժեշտության դեպքում՝ վերլուծում է Կոմիտեի ստորաբաժանումներից ստացվող իրավակարգավորումների վերաբերյալ պարզաբանումներ պահանջող փաստաթղթերը և համապատասխան առաջարկություններ ներկայացնում ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալին.
12)պարբերաբար ուսումնասիրում է մինչդատական վարույթին վերաբերող Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումները, դրանցում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ դրանց մասին ոլորտը համակարգող Կոմիտեի նախագահի տեղակալի միջոցով իրազեկում Կոմիտեի ղեկավարությանը և ստորաբաժանումների պետերին, ինչպես նաև մշակում ուղեցույց-ձեռնարկներ.
13) կազմակերպում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ Կոմիտեի որակավորման հանձնաժողովի լիազորությունների իրականացումը.
14) մշակում և հրատարակում է գիտամեթոդական ձեռնարկներ, կազմակերպում է իրավունքի տարբեր ճյուղերի իրավաբանական գրականության ձեռքբերումը, գրադարանի կազմավորումը.
15)մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող հաշվետվությունների և հարցերի քննարկմանը.
16) ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նկատառումով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, միջազգային և ներպետական այլ կառույցների հետ.
17)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի հանձնարարությամբ սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է այլ գործառույթներ: (38.1 կետը լրացվել է  10.08.2021թ. N 102-Լ)

39.Կոմիտեի կենտրոնական մարմնի միջազգային հարցումների ապահովման բաժինն իր իրավասության սահմաններում՝
1) կատարում է  օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովում է նաև դրանց կատարումը Կոմիտեի հիմնական մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով. (փոփ. 22.04.2024.N 104-Լ)
2) կազմակերպում և վերահսկում է Կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հարցումներ ուղարկելու գործընթացը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ, խմբ. 22.04.2024. N 104-Լ)
3)ամփոփում է Կոմիտեի գործունեությունը միջազգային-իրավական համագործակցության ոլորտում.
4)մասնակցում է միջազգային-իրավական համագործակցության հարցերով Կոմիտեի գործունեությանն առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ներպետական իրավական ակտերի մշակմանը. (լրաց. 22.04.2024. N 104-Լ)
5) ապահովում է օտարերկրյա պետությունների քննչական մարմինների, իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը. (խմբ. 22.04.2024. N 104-Լ)
5.1) միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպում և համակարգում է Կոմիտեի գործունեությանն առնչվող համաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ. (ենթ. լրաց. 22.04.2024. N 104-Լ)
6)մշակում և Կոմիտեի նախագահին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր միջազգային պայմանագրերի նախագծեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ.
7)համագործակցում է Հայաստանի Հանրապետության դատախազության, պետական և այլ մարմինների հետ.
8)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների ու հարցերի քննարկմանը.
8.1) ապահովում է օտարերկրյա պետություններ գործուղումների դեպքում գործուղվողի վերաբերյալ օտարերկրյա պետությունների քննչական կամ այլ իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ բոլոր անհրաժեշտ գրագրությունների կատարումը, քննարկում օտարերկրյա պետություններ գործուղվող անձանց թեկնածությունը Կոմիտեի նախագահի՝ միջազգային հարցումների ապահովման բաժնի աշխատանքները համակարգող տեղակալի հետ, ինչպես նաև հաշվառում և քննարկում է օտարերկրյա պետություններ գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները. (ենթ. լրաց. 12.04.2023. N 108-Լ)
8.2) իրականացնում է Կոմիտեի և օտարերկրյա պետությունների քննչական, իրավապահ մարմինների, միջազգային կազմակերպությունների միջև կնքված միջազգային հուշագրերի, ծրագրերի կամ այլ փաստաթղթերի պահպանությունը, առաջարկություններ է ներկայացնում դրանցով սահմանված կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում այլ փաստաթղթեր մշակելու անհրաժեշտության վերաբերյալ. (ենթ. լրաց. 22.04.2024. N 104-Լ)
9)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

40. (ուժը կորցր. 11.08.2020. N 139-Լ)

41.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն իր իրավասության սահմաններում՝
1) կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-468-րդ,  516-550-րդ հոդվածներով, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները. (խմբ. 22.04.2024. N 104-Լ)
2)մշակում  և վերադասին է ներկայացնում առաջարկություններ  Կոմիտեի՝ իրեն վերապահված գործունեության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3) առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4)ապահովում է իր ենթակայության գործերով առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործության դեպքերի մասին Կոմիտեի նախագահի իրազեկումը, այդ թվում՝  ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
5) ստորաբաժանմանը  վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
6)մասնակցում է  Կոմիտեի  նախագահի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
7)Կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

42. (կետն ուժը կորցրել է 13.06.2018. N 69-Լ)

43.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է սույն կանոնադրության 35-րդ և 41-րդ կետերով նախատեսված լիազորությունները: (փոփ. 12.12.2016. N 68-Լ, լրաց. 13.06.2018. N 69-Լ)

44.(կետն ուժը կորցրել է 12.12.2016. N 68-L)

45.Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պարտականություններն են՝
1) իրականացնել սույն կանոնադրության 41-րդ կետով նախատեսված լիազորությունները.
2)նախաքննության կազմակերպման ոլորտում իրականացնել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների գործունեության վերահսկողություն.
3)Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների պետերի կողմից քրեական վարույթներով դատավարական իրավունքների ու պարտականությունների իրականացման արդյունավետությունը գնահատելու և գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացնել ուսումնասիրություններ.
4)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ ուսումնասիրել քրեական վարույթներ և ներկայացնել զեկույց՝ նախաքննության արդյունավետ իրականացման և կազմակերպման վերաբերյալ.
5)ուսումնասիրել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների վարույթում քննվող առանձնակի բարդություն կամ հասարակական հնչեղություն ունեցող, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով, որոնցով պարզված չէ քրեական հետապնդման ենթակա անձը, ինչպես նաև քրեական հետապնդման ժամկետները երկարացված քրեական վարույթները՝ նախաքննության ընթացքում հնարավոր քրեադատավարական խախտումները բացառելու, առկայության դեպքում ի հայտ բերելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության  գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
6)քննարկել դիմումները, հարցումները և բողոքները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված գրությունները, միջնորդությունները, հաղորդումները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկել վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
7) Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում, կայազորային քննչական բաժիններում քննվող քրեական վարույթներին առնչվող դիմում-բողոքներում, միջնորդություններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված գրություններում նշված հանգամանքները ստուգելու նպատակով ուսումնասիրել քրեական վարույթները՝ նախաքննության ընթացքում թույլ տրված հնարավոր քրեադատավարական խախտումներն ի հայտ բերելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
8)ուսումնասիրել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում, կայազորային քննչական բաժիններում մահվան ելքով դեպքերով նախաձեռնված քրեական վարույթները, ինչպես նաև մեկ տարուց ավել քննվող քրեական վարույթները, որոնցով իրականացվում է հանրային քրեական հետապնդում կամ հայտնի է առերևույթ հանցանք կատարած անձի ինքնությունը՝ նախաքննության ձգձգման պատճառները պարզելու և ըստ անհրաժեշտության գործնական օգնություն ցուցաբերելու նպատակով.
9)վերահսկողություն իրականացնել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի՝ նախաքննության կազմակերպման և իրականացման ոլորտին առնչվող հրամանների և հանձնարարականների կատարման նկատմամբ.
10)հսկողություն իրականացնել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչության, կայազորային քննչական բաժինների ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից արդյունավետ նախաքննության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական գործիքակազմի գործարկումն ու միատեսակ կիրառումն ապահովելու նկատմամբ.
11)սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված գործառույթների իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման նպատակով առաջարկություններ ներկայացնել Կոմիտեի նախագահին՝ դրանց լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու կամ ներքին իրավական ակտերի ընդունման կապակցությամբ.
12) հսկողություն իրականացնել Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը, քննչական փոխօգնության խնդրանքների ժամանակին և պատշաճ կատարումն ապահովելու նկատմամբ.
13) Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝  իրականացնել այլ գործառույթներ:
(կետը խմբ. 22.04.2024. N 104-Լ)

46.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունն իր իրավասության սահմաններում`
1)իրականացնում և կազմակերպում է Երևան քաղաքի վարչական տարածքում կատարված հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2)մշակում և վերադասին է ներկայացնում առաջարկություններ Կոմիտեի` իր իրավասության ոլորտում աշխատանքների կազմակերպման և իրականացման, դրանց արդյունավետության բարձրացման մասին.
3)առաջարկություններ է ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
4)ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով ապահովում է համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
5)համակարգում է Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  տարածքային ստորաբաժանումների գործունեությունը, իր վերահսկողության ոլորտում իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ.
6) ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումների պետերի կողմից կոնկրետ քրեական վարույթներով դատավարական և կազմակերպական լիազորությունների իրականացման արդյունավետությունը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
7) ուսումնասիրում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթները,  միջոցառումներ է ձեռնարկում նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
8)քննարկում է դիմում-բողոքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստացված միջնորդությունները, հաղորդումները, իսկ  օրենքով նախատեսված դեպքերում դրանք ուղարկում է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը.
9) մասնակցում է Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի` ոլորտը համակարգող  տեղակալի հրավիրած խորհրդակցություններում ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքին  առնչվող  հաշվետվությունների և հարցերի քննարկմանը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
10)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում է այլ գործառույթներ:

47.Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները և դրանց տարածքային  ստորաբաժանումները, կայազորային քննչական բաժիններն իրենց գործունեությունն իրականացնում են համապատասխան ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ստորաբաժանման ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջոցով: (փոփ. 03.01.2023. N 3-Լ, փոփ. 22.04.2024. N 104-Լ)

48. Կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային  ստորաբաժանումները, մարզային քննչական վարչությունները և դրանց տարածքային  ստորաբաժանումները,  կայազորային քննչական բաժիններն իրենց իրավասության սահմաններում,  համապատասխան  ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքում ապահովում են Կոմիտեի՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը, մասնավորապես՝ (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
1)իրականացնում և կազմակերպում են առերևույթ հանցագործությունների դեպքերով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լիազորությունները.
2)իրենց կողմից սպասարկվող տարածքում ապահովում են առանձնապես  ծանր կամ  հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների դեպքերի մասին Կոմիտեի նախագահի և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալի  իրազեկումը, այդ թվում՝  ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
3)ստորաբաժանմանը վերապահված լիազորությունների պատշաճ կատարման նպատակով՝ ապահովում են համագործակցությունը Կոմիտեի այլ ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
4)առաջարկություններ են ներկայացնում  Կոմիտեի գործունեությանն առնչվող ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
5)մասնակցում են  Կոմիտեի  նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի կամ վերադասի հրավիրած խորհրդակցություններում համապատասխան ստորաբաժանումների հաշվետվությունների, առաջադրված հարցերի քննարկմանը. (փոփ. 03.01.2023. N 3-Լ)
6)Կոմիտեի նախագահի կամ Կոմիտեի նախագահի տեղակալի  հանձնարարությամբ, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում  իրականացնում են այլ գործառույթներ: