20.08.2025
Տեղեկատվություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում փորձագետ ներգրավել համար 2025 թվականի օգոստոսի 12-ին հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել՝ Արեգ Ասատուրի Օհանյանը: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Արեգ Ասատուրի Օհանյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: