15.09.2025

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տարբեր խնդիրներով դիմող քաղաքացիների ընդունելության կազմակերպման, քաղաքացիների կողմից ուղարկված դիմումների քննարկման և դրա ընթացքի նկատմամբ մշտադիտարկման իրականացման, ինչպես նաև Կոմիտեի շենքի անվտանգության ռեժիմի ուսումնասիրության աշխատանքների ապահովում:

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 1 (մեկ) տարի:

3. Փորձագետի պարտականությունները՝

3.1 Կոմիտեին տարբեր խնդիրներով դիմող քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքների իրականացում․
3.2 Քաղաքացիների կողմից ուղարկված դիմումների քննարկման և դրա ընթացքի նկատմամբ մշտադիտարկման իրականացում․
3.3 Կոմիտեի վարչական շենքի անվտանգության ռեժիմի ուսումնասիրության աշխատանքների ապահովում․
3.4 Կոմիտեի ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

1) ՀՀ քաղաքացիություն․ 
2) Բարձրագույն կրթություն.
3) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ․
4) Օտար լեզվի իմացությունը ցանկալի է:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:

6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 18.09.2025թ.

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

1) դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
2) անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
3) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
4) ինքնակենսագրություն,
5) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
6) անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
7) լուսանկար 1 հատ՝ 9x12,1 հատ՝ 3x4 չափսի:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
 
Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 0930-ից մինչև 1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

ՀՀ քաղաքացիները լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ,  հեռ. 012 515-339 /ներքին՝ 1913/):