Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 33-2.3.1-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 33-2.3.1-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպչական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ https://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2025 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- դիմումը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- ինքնակենսագրությունը (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (աշխատանքային պայմանագիր, աշխատանքի ընդունման մասին իրավական ակտ, աշխատանքային գրքույկ։ Ի լրումն նշված փաստաթղթերի՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացուց կարող է պահանջվել ներկայացնելու անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր աշխատանքային գործունեության վերաբերյալ, կամ աշխատանքային նկարագիր, կամ աշխատանքային գործունեությունը հավաստող այլ փաստաթուղթ),
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի լուսապատճենը,
- լուսանկար՝ 3X4 չափսի (բնակչության պետական ռեգիստրի անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգից քաղաքացու լուսանկարը անձնական էջում արտացոլվելու դեպքում լուսանկար չի կցվում):
Անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերի լուսապատճենները արված բնօրինակից (օտարալեզու փաստաթղթերի դեպքում՝ նաև հայերեն պաշտոնական թարգմանությունների):
Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ.
Քաղաքացիները Թեստավորմանը պետք է ներկայանան անձնագրով և/կամ նույնականացման քարտով, կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ)։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում է «Մուտք» պատուհանը, որտեղ անհրաժեշտ է լրացնել վավեր էլեկտրոնային փոստի հասցե, գաղտնաբառ և սեղմել «Գրանցվել» կոճակը, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով, իսկ եթե արդեն գրանցված է, անհրաժեշտ է սեղմել «Մուտք» կոճակը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում լրացնել անձնական տվյալները և «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» բաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» ենթաբաժնի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Քաղաքացիական ծառայության գրասենյակ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը հետ վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» ենթաբաժնի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 03-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 90 րոպե տևողությամբ, թեստավորման փուլը սկսվելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո թեստավորման սենյակ մուտքն արգելվում է):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 05-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, մրցույթին ներկայանալ հարցազրույցը սկսելուց 10 րոպե առաջ):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՔԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ)
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք (Հոդվածներ՝ 5, 7, 9, 10, 12-17, 19-21, 23, 24, 29, 30, 33, 35, 37, 39)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենք (Հոդվածներ՝ 4-7, 20-27)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/207626
«Հանրային ծառայության մասին» օրենք (Հոդվածներ՝ 3-9, 15, 17, 20, 27․1, 28-37, 43)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով) (Հոդվածներ՝ 2, 4, 6-8, 11-16, 18, 21, 23, 25-27, 33, 38, 40-48, 50, 51, 55, 64, 71, 73, 88, 89, 91, 93, 95, 96, 98, 101, 102, 103, 105, 106, 109, 110, 111, 113, 115, 116, 120, 122, 127, 131, 132, 134, 137, 140, 143, 146-155, 162, 164, 202, 205)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/143723
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ)
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչականկոմիտեի նախագահի 14.07.2022թ. N93-Լ հրաման (Հավելված 1-ի կետեր 12, 13, 25, 31, 42) հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf
«ՀՀ քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 10.06.2015թ. N 55-Լ հրաման (Հավելվածի կետեր 9, 11.1, 16, 17)
հղումը՝ https://investigative.am/news/hh-qnnchakan-komitei-naxagahi-2015-tvakani-hounisi-10-i-n55-l-hramany inkorporacia-lracvac-22-04-2024t-n-104-l
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք (Հոդվածներ 8, 15, 17, 18, 19, 20, 28.1, 31, 34, 35, 45, 48)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք (Հոդվածներ 2, 4, 6, 9, 12, 14, 20, 21, 22, 23, 25, 26, 32, 43)
ղումը՝ https://www.arlis.am/hy/acts/187324/latest
«Զանգվածային լրատվության մասին» օրենք (Հոդվածներ 3, 6, 8, 10, 13)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/164454/latest
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք (Հոդվածներ 3, 5, 6, 7, 9, 13)
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/175858/latest
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/203929/latest
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest - «Հանրային ծառայության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
- «Զանգվածային լրատվության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/164454/latest
- «Տեղեկատվության ազատության մասին» օրենք.
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/175858/latest
- «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ներքին կարգապահական կանոնները և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնները հաստատելու մասին» ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 14.07.2022թ. N93-Լ հրաման․
հղումը՝ https://www.investigative.am/storage/files/%D5%80%D5%90%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D5%86%D4%B5%D5%90/93-l.pdf
Ծանոթություն՝ Կոմպետենցիաները տե´ս պաշտոնի անձնագրում։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռախոսահամար՝ 012 515-339 (ներքին՝ 1917), էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@investigative.am)
ՀՀ քաղաքացիները թեստավորմանը և հարցազրույցին ներկայանում են անձնագրով և/կամ նույնականացման քարտով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով (զինվորական գրքույկ, ՀՀ ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ):