16.10.2025
Տեղեկատվություն՝ Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետի (ծածկագիր՝ 33-5.7-Ղ5-1) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել են՝
1) Տաթև Արմենի Բուռնազյանը,
2) Թորգոմ Վոլոդյայի Հարությունյանը,
3) Գայանե Թորգոմի Սարուխանյանը։