Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ
![Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ. Հարուցվել է քրեական գործ](http://investigative.am/storage/files/2017/09/1505129566,1528.jpeg?token=d93f77d3db6f4c6ac8139235f56cbc3729909d83)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Երևան քաղաքում գործող դեղատներից մեկը, հարձակում գործել դեղատան աշխատակցուհու վրա և որպես զենք օգտագործվող առարկայով՝ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է դրամարկղում առկա գումարը։ Հանդիպելով աշխատակցուհու դիմադրությանը՝ տղամարդը դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Քննություն է տարվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: