Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. 40-ամյա կինը մահացել է
![Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. 40-ամյա կինը մահացել է Բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. 40-ամյա կինը մահացել է](http://investigative.am/storage/files/2015/10/1444923146,9953.jpeg?token=66e5fc2bfea339b104bf41bb293047facd0b33f8)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա կնոջ մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մելքումով և Շիրազ փողոցների խաչմերուկում, քաղաքացի Գ.Սարգսյանն իր կողմից վարած «Զիլ 4502» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կարմրավան գյուղի բնակիչներ, ամուսիններ 1970թ. ծնված Կամո Կարապետյանին և 1975թ ծնված Հասմիկ Խոսրովյանին։ Ստացած մարմնական վնասվածքներից 40-ամյա կինը մահացել է, իսկ ամուսինը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: