Լրահոս
09.04.15,
12:49
Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 21-ամյա բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 21-ամյա բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Թ.Խաչատրյանը և մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, 21-ամյա աղջկան առևանգելու մտադրությամբ, 2015թ. ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, գնացել են Նոր Նորք վարչական շրջան, որտեղ բնակվում է աղջիկը։ Նկատելով նրան ընկերոջ հետ վերջինիս ավտոմեքենայում՝ բռնություն են գործադրել ընկերոջ նկատմամբ, աղջկան հարկադրաբար նստեցրել են իրենց ավտոմեքենան ու առևանգել՝ տանելով Կոտայքի մարզի առինջ գյուղի ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ աղջկա ընկերն իր ավտոմեքենայով հետապնդել է առևանգողներին, բախվել վերջիններիս ավտոմեքենային՝ խափանելով նրա ընթացքը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկին՝ քաղաքացի Ս.Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ որպես խափան միջոց է կիրառվել կալանավորումը։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննությունը շարունակելու։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: