Ներգրավված փորձագետների կողմից կատարված աշխատանքների հաշվետվություն
11.07.22, 08:32

Հաշվետվություն՝ հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ

1.  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Առուստամյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • Ø ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական մեծածավալ փաստաթղթերը ենթարկվել են զննության: Կատարված զննության արդյունքում պարզվել են քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:   Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
  • Ø ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ կատարել փաստաթղթային զննություն: Իրականացված զննության ընթացքում պարզվել է, որ համաձայն քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերում ամրագրված և նախաքննությամբ ձեռք բերված  տվյալների համալիր վերլուծության արդյունքենրից երևում է, որ *** ընկերության դրամարկղի կանխիկ դրամի մուտքի և ելքի տարբերությունը, այսինքն դրամարկղի կանխիկ գումարի հաշվապահական հաշվառման /գրքային/ մնացորդը զուտ փաստաթղթային առումով կազմում է 14.207.258 ՀՀ դրամ Նշված զննությամբ պարզվել է նաև, որ ընկերության դրամական միջոցների հաշվին ձեռք է բերվել 601.900 ՀՀ դրամի կենցաղային տեխնիկա, որպիսին ընկերությունում հետագա ստուգումներով առկա չլինելու հետևանքով զուտ հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից դիտվել է որպես ընկերությանը պատճառված վնաս: Ինչ վերաբերվում է քրեական գործով, արդեն իսկ նշված զննության արձանագրությունն ավարտելուց հետո ներկայացված *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքին՝ *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքում արտացոլված տվյալներ զուտ հաշվապահական հաշվարկների տեսանկյունից փաստաթղթային առումով որևէ ազդեցություն չեն կարող ունենալ 09.09.2021 թվականին զննության արդյունքում կազմված թիվ 1 հավելվածում, հավելվածով հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամական միջոցների՝ 14.207.258 ՀՀ դրամ գումարի պակասորդի վրա: Հիշյալի կապակցությամբ միաժամանակ պետք է նշել, որ *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքում ցույց են տրված նաև, թե որքան գումար է հաշվարկային հաշվից կանխիկացվել: Պետք է նշել որ կանխիկացված գումարները համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին ենթակա են մուտքագրման դրամարկղ, սակայն չի բացառվում, որ հաշվարկային հաշվից կանխիկացվեն գումարներ և այդ գումարները չմուտքագրվի դրամարկղ այլ, տարբեր նպատակներով ծախսագրվի կամ էլ անհիմն կերպով տնօրինվի: Նախկին զննության արձանագրությամբ, որպես ընկերության դրամարկղի կանխիկ գումարի մուտք հաշվարկվել են նաև այն կանխիկացված գումարները, որպիսիք փաստաթղթավորվել հետևաբար և արտացոլվել են դրամարկղի մուտքային մասում: Ինչ վերաբերվում է լրացուցիչ ներկայացված ըստ տարիների /2015-2018/ հաշվեքննության եզրակացություններին, ապա պետք է նշել, որ հիշյալ հաշվետվության եզրակացություններում նշված տվյալները թե ըստ ձևի և թե ըստ բովանդակության անհամադրել են նախկին զննությամբ ըստ տարիների հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամի գրքային մնացորդների հետ: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
  • Ø ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթումս քննվող քրեական գործով, զննության է ենթարկվել տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական  ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Ելնելով զննության արդյունքներից զուտ հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև տնտեսագիտական տեսանկյունից փաստաթղթային առումով *** ընկերության վարորդ առաքիչի կողմից 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 7-ը ընկած ժամանակաշրջանի կտրվածքով արտադրամասից համապատասխան տեղափոխման բեռնագրերով ստացած տարբեր տեսակի և արժեքի պաղպաղակները, իրեն ամրացված *** համարանիշի ավտոմեքենայով շրջիկ եղանակով իրացրել է իրեն ամրագրված Մալաթյա-Սեբաստյա, Աջափնյակ, ինչպես նաև Արարատի մարզում գործող մի շարք տնտեսվարողներին, որոնցից հավաքագրված 1.213.543 642583+570960 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել *** ընկերության հաշվեհամարին,որով և վերջինիս նշված գումարի չափով պատճառվել է գույքային վնաս: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:
  • Ø ՀՀ քննչական կոմիտեի կարևորն գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը:      Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
  • Ø ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը 2003-2018 թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:
  • Ø ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
  • Ø Թիվ *** քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:

 

2. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Ա.Շահնազարյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • Թիվ *** քրեական գործի շրջանակներում ուսումնասիրվում է  տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: Փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթումս քննվող քրեական գործով, զննության է ենթարկվել տվյալ քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքերի պարզաբանման համար անհրաժեշտ և հետազոտվող ժամանակաշրջանում հաշվապահական հաշվառման ու տնտեսագիտական  ոլորտներում գործող նորմատիվ ակտերի պահանջները: ելնելով զննության արդյունքներից զուտ հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև տնտեսագիտական տեսանկյունից փաստաթղթային առումով *** ընկերության վարորդ առաքիչի կողմից 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 7-ը ընկած ժամանակաշրջանի կտրվածքով  արտադրամասից համապատասխան տեղափոխման բեռնագրերով ստացած տարբեր տեսակի և արժեքի պաղպաղակները, իրեն ամրացված *** համարանիշի ավտոմեքենայով շրջիկ եղանակով իրացրել է իրեն ամրագրված Մալաթյա-Սեբաստյա, Աջափնյակ, ինչպես նաև Արարատի մարզում գործող մի շարք տնտեսվարողներին, որոնցից հավաքագրված 1.213.543 642583+570960 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել *** ընկերության հաշվեհամարին, որով և վերջինիս նշված գումարի չափով պատճառվել է գույքային վնաս:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետների կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտվել է:

  • ՀՀ քննչական կոմիտեի կարևորն գործերի քննության  գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման (սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթետիկ (ամփոփ)) հաշվառման փաստաթղթերը: Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ կատարել փաստաթղթային զննություն: Իրականացված զննության ընթացքում պարզվել է, որ համաձայն քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերում ամրագրված և նախաքննությամբ ձեռք բերված  տվյալների համալիր վերլուծության արդյունքենրից երևում է, որ *** ընկերության դրամարկղի կանխիկ դրամի մուտքի և ելքի տարբերությունը, այսինքն դրամարկղի կանխիկ գումարի հաշվապահական հաշվառման /գրքային/ մնացորդը զուտ փաստաթղթային առումով կազմում է 14.207.258 ՀՀ դրամ Նշված զննությամբ պարզվել է նաև, որ ընկերության դրամական միջոցների հաշվին ձեռք է բերվել 601.900 ՀՀ դրամի կենցաղային տեխնիկա, որպիսին ընկերությունում հետագա ստուգումներով առկա չլինելու հետևանքով զուտ հաշվապահական հաշվառման և տնտեսագիտական տեսանկյունից  դիտվել է որպես ընկերությանը պատճառված վնաս: Ինչ վերաբերվում է թիվ *** քրեական գործով, արդեն իսկ նշված զննության արձանագրությունն ավարտելուց հետո ներկայացված *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքին՝ *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքում արտացոլված տվյալներ զուտ հաշվապահական հաշվարկների տեսանկյունից փաստաթղթային առումով որևէ ազդեցություն չեն կարող ունենալ 09.09.2021 թվականին զննության արդյունքում կազմված թիվ 1 հավելվածում, հավելվածով հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամական միջոցների՝ 14.207.258 ՀՀ դրամ գումարի պակասորդի վրա: Հիշյալի կապակցությամբ միաժամանակ պետք է նշել, որ *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքում ցույց են տրված նաև, թե որքան գումար է հաշվարկային հաշվից կանխիկացվել: Պետք է նշել որ կանխիկացված գումարները համաձայն հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին ենթակա են մուտքագրման դրամարկղ, սակայն չի բացառվում, որ հաշվարկային հաշվից կանխիկացվեն գումարներ և այդ գումարները չմուտքագրվի դրամարկղ այլ, տարբեր նպատակներով ծախսագրվի կամ էլ անհիմն կերպով տնօրինվի: Նախկին զննության արձանագրությամբ, որպես ընկերության դրամարկղի կանխիկ գումարի մուտք հաշվարկվել են նաև այն կանխիկացված գումարները, որպիսիք փաստաթղթավորվել  հետևաբար և արտացոլվել են դրամարկղի մուտքային մասում: Ինչ վերաբերվում է լրացուցիչ ներկայացված ըստ տարիների /2015-2018/ հաշվեքննության եզրակացություններին, ապա պետք է նշել, որ հիշյալ հաշվետվության եզրակացություններում նշված տվյալները թե ըստ ձևի և թե ըստ բովանդակության անհամադրել են նախկին զննությամբ ըստ տարիների հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամի գրքային մնացորդների հետ:
  • Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետների կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտվել է:


3.  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Է.Պատրիկյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսագիտական մեծածավալ փաստաթղթերը, ինչպես նաև նախաքննությամբ ձեռք բերված տվյալները  բաղկացած 7 հատորից՝ 1-ին հատոր 236 թերթ, 2-րդ հատոր՝ 161թերթ, 3-րդ հատոր՝ 166 թերթ, 4րդ հատոր՝ 189թերթ, 5-րդ հատոր՝ 215 թերթ, 6-րդ հատոր՝ 230 թերթ, 7-րդ հատոր՝ 133 թերթ և *** ընկերությունից առգրավված փաստաթղթերը ենթարկվել են զննության: Հիշյալի կապակցությամբ պետք է նշել, որ իրականացված զննությամբ քրեական գործի թվով 7 հատորներում գտնվող նախաքննությամբ ձեռք բերված փաստաթղթերում ամրագրված, ինչպես նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող *** ընկերությունից առգրավված մեծածավալ հաշվապաական հաշվառման սկզբնական, անալիտիկ (վերլուծական) և սինթտիկ (ընդհանրացված) փաստաթղթերում արտացոլված տվյալները ենթարկվել են վերլուծության: Կատարված զննության արդյունքում պարզվել են քննության համար կարևոր նշանակություն ունեցող փաստական տվյալներ:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:

  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մասնագետին են տրամադրվել թվով 2766 պայմանագրեր (էլեկտրոնային եղանակով), որոնք ըստ անձանց տվյալների խմբավորվել են: Նշված անձանց տվյալները համեմատվել են ՀՀ անձնագրային և վիզաների վարչության բազայի տվյալնների հետ, որի արդյունքում պարզվել է, որ 2014-2018թթ *** ընկերության կողմից կնքված 2766 պայմանագրերը կնքվել են ընդհանուր 1076 անձանց հետ, այնուհետև պայմանագիր կնքած անձանց տվյալները ըստ իրենց հաշվառման տվյալների խմբավորվել են ըստ մարզերի, մասնավորապես՝ Արագածոտնի մարզում հաշվառում ունեցող անձանց թիվը կազմում է 139, Արարատի մարզում՝ 262, Արմավիրի մարզում՝ 404, Գեղարքունիքի մարզում՝ 10, Երևան քաղաքում ՝ 66, Լոռու մարզում ՝ 4, Կոտայքի մարզում՝ 103, Շիրակի մարզում՝ 25, Սյունիքի մարզում՝ 2, Վայոց Ձորի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 3, ԼՂՀ-ի հաշվառում ունեցող 1 անձի տվյալ, այլ երկրների հաշվառում ունեցող 2 անձանց տվյալներ և 2 անձանց տվյալներով էլ հաշվառումը հնարավոր չի եղել պարզել անձնագրային տվյալների սխալի պատճառով: Կատարված խմբավորման արդյունքում կազմվեցին 14 էլեկտրոնային թղթապանակներ:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:

  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ անգամ կատարել փաստաթղթային զննություն: Իրականացված զննության ընթացքում պարզվել է, որ համաձայն քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերում ամրագրված և նախաքննությամբ ձեռք բերված  տվյալների համալիր վերլուծության արդյունքենրից երևում է, որ *** ընկերության դրամարկղի կանխիկ դրամի մուտքի և ելքի տարբերությունը, այսինքն դրամարկղի կանխիկ գումարի հաշվապահական մնացորդը: Քրեական գործով, արդեն իսկ նշված զննության արձանագրությունն ավարտելուց հետո ներկայացված *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքին՝ *** ընկերության հաշվարկային հաշվի քաղվածքում արտացոլված տվյալներ զուտ հաշվապահական հաշվարկների տեսանկյունից փաստաթղթային առումով որևէ ազդեցություն չեն կարող ունենալ 09.09.2021 թվականին զննության արդյունքում կազմված թիվ 1 հավելվածում, հավելվածով հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամական միջոցների պակասորդի վրա: Ինչ վերաբերվում է լրացուցիչ ներկայացված ըստ տարիների /2015-2018/ հաշվեքննության եզրակացություններին, ապա պետք է նշել, որ հիշյալ հաշվետվության եզրակացություններում նշված տվյալները թե ըստ ձևի և թե ըստ բովանդակության անհամադրելի են նախկին զննությամբ ըստ տարիների հաշվարկված դրամարկղի կանխիկ դրամի գրքային մնացորդների հետ:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացն ավարտված է:

  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել զննել ձեռքբերված հաշվապահական ու հարկային հաշվառմանը և տնտեսագիտական վերլուծությանն առնչվող փաստաթղթերը 2003-2018 թթ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ավարտման փուլում:

  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել զննել գործով ձեռք բերված թվով 2 ընկերությունների շուրջ 15 տարիների ֆինանսական գործունեությանն ու հաշվապահական հաշվառմանն առնչվող, ինչպես նաև բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը:

Հարկ է նշել, որ հիշյալ քրեական գործով մասնագետի կողմից իրականացվող փաստաթղթային զննության գործընթացը գտնվում է ուսումնասիրման փուլում:

 

4. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Շ.Ռխիկյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • Ø ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչությունում և ՔԿ տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 119 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 11232000 (տասնմեկ միլիոն երկու հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ:
  • Ø ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 9 էլեկտրոնային ապացույցների զննություններ, որոնց հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 1332000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ:
  • Ø ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռք բերված թվով 1 էլեկտրոնային ապացույցի զննություն, որի հետազոտության ընդհանուր արժեքը ՀՀ-ում գործող փորձագիտական կազմակերպություններում փորձաքննություն նշանակելու դեպքում կկազմեր 432000 (չորս հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ:

 

5. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ֆինանսական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Կ.Ամիրխանյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներին վերաբերող տարբեր տեսակի հրամանների (նոր նշանակում, ազատում, տեղափոխություն, դասային աստիճանների փոփոխություններ, խրախուսումներ, կարգապահական տույժեր, արձակուրդներ) հրամանների մուտքագրում բազա, նորնշանակվածների համարէ աշխատավարձի ձևավորում և անձնագրային տվյալների մուտքագրում հարկային բազա (183 հրաման).
  • Աշխատակիցների ամենամյա ստաժների վերահաշվարկ (28 աշխատակցի համար).
  • Աշխատակիցների արձակուրդային վճարների հաշվարկներ, վերջնահաշվարկներ, անաշխատունակության թերթիկներով վճարների հաշվարկներ, դրամական օգնությունների և մայիս ամսվա հասանելիք պարգևավճարի հաշվարկ (արձակուրդ - 107, անաշխատունակության թերթիկներ - 15, վերջնահաշվարկ - 14, օգնություն - 5).
  • Մասնակցել է յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի հաշվարկների ամփոփման աշխատանքներին.
  • ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից  ներկայացրած հունիս ամսվա աշխատաժամանակի տեղեկագրերի ստացում, մշակում, դրանց հիմքով աշխատակիցների աշխատավարձի հաշվարկներ՝ (47 տեղեկագրեր՝ շուրջ 1060 աշխատակցի համար):

 

6. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Վ.Քոսակյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության հետ  համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան 16.05.2022թ. հոգեբանական թեստավորման փուլն անցած թվով 13  հավակնորդների վերաբերյալ թեստային եղանակով ստացված արդյունքները մշակվել և ամփոփվել են, որից հետո 06.06.2022թ. կազմված եզրակացությունները, համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան, տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությանը:

 

7. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության աշխատանքներում ներգրավված փորձագետ Օ.Հակոբյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • Քննչական գործողությունների շրջանակում՝ Դավթաշենի վարչական շրջանի *-րդ թաղամասի և *** հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, անհրաժեշտ փասատաթղթերի հավաքագրում:
  • Արմավիր քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ուսումնասիրություն:
  • Վաղարշապատ քաղաքի քննչական կոմիտեի շենքի վերանորոգման շինարարական աշխատանքների ուսումնասիրություն:
  • Մասնակցություն Գետահովիտի քննչական կոմիտեի շենքի վերանորոգմանն ուղղված հայտարարվելիք մրցույթի նախապատրաստական աշխատանքներին:
  • Մասնակցություն Մամիկոնյանց 39ա հասցում քննչական  կոմիտեի արխիվին հատկացված տարածքում նախատեսվող աշխատանքների մրցույթի նախապատրաստմանը:

 

8. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի արտաքին կապերի և թարգմանության բաժնի աշխատանքներում ներգրավված փորձագետ Մ.Համբարձումյանի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է.

  • Թարգմանվել է 20 փաստաթուղթ՝ ընդհանուր 93 թերթ:

Մասնավորապես.

  • ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնից ստացված քրեական գործերով իրավասու մարմնին իրավական օգնությւոն ցույց տալու մասին հարցումների և դրանց պատասխանների թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 15 փաստաթուղթ՝ 68 թերթ:
  • ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 3 փաստաթուղթ՝ 16 թերթ:
  • ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժիններից ստացված փաստաթղթերի թարգմանություն՝ հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն, 2 փաստաթուղթ՝ 9 թերթ:
  • Կազմվել են վերոնշյալ թարգմանված փաստաթղթերի ելքի ուղեկցական գրությունները: