Հայտարարություններ
14.11.23, 12:43

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների գլխավոր վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

  1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակ ընգրկվող հայտատուների հոգեբանական վերլուծության, պրոֆեսիոգրամայի և փսիխոգրամայի կազմման աշխատանքներ, ինչը ենթադրում է մասնագիտության սոցիալական և մասնագիտական բնութագրականի և տվյալ աշխատանքային գործունեության հաջող իրականացման համար անհրաժեշտ անձնային և մասնագիտական որակների առանձնացում և նկարագրում:

  1. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 1 (մեկ) տարի:

  1. Փորձագետի պարտականությունները՝

  • Անհրաժեշտություն դեպքում փորձագիտական գործիքների կիրառմամբ նպաստել նախաքննության արդյունավետության բարձրացմանը, քննիչների մասնագիտական և աշխատանքային հմտությունների բարձրացմանը.
  • Կոմիտեի ծառայողների հոգեբանական, իմացական աշխարհի նկարագրություն.
  • Ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

  1. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
  • Բարձրագույն հոգեբանական կրթություն.
  • Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ՝ փորձագիտական բնագավառի.
  • Օտար լեզվի իմացություն:

  1. Փորձագետների աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:

  1. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 17.11.2023թ.:

  1. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

  1. Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

  1. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրություն,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի:

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

            Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 0930-ից մինչև 1230-ը,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

  

Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն  (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ,  հեռ. 011 880 119):