Հայտարարություններ
17.03.21, 11:16

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. ապրիլի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-119,

011-880-144, 011-880-147/, Էլ. հասցե   kadrer.qnnchakankomite@gmail.com:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. մարտի 18-ից ապրիլի 19-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ով ունի դատախազի, դատավորի, քննիչի հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պոշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է կամ իրվաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.


- դիմում (ձև 1),
- կադրերի հաշվառման անձնական թերթ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),
- ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
- անձնագրի, նույնականացման քարտի, սոց.քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4), հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք,
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.

Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն բացառելով անմիջական շփումը:

Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

- անուն, հայրանուն, ազգանուն,
- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
- կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),
- ծառայունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),
- աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),
- ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր),
- բնակության և հաշվառման հասցեն,
- ստորագրութուն և ամսաթիվ:

 


ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ