Խուսափել հերթական խարդախությունից
![Խուսափել հերթական խարդախությունից Խուսափել հերթական խարդախությունից](http://investigative.am/storage/files/2021/07/1625568716,7653.jpeg?token=b88bb88cd876837d3537aaeea508c553f0244679)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. դեկտեմբերի 17-ին, հայկական ՍՊ ընկերությունը ռուսական «Южныи Полюс» ընկերությունից բուսական յուղ ձեռք բերելու նպատակով info@kr-maslo.ru կայքի միջոցով կնքել է պայմանագիր, որի համաձայն նախապես կատարվել է անկանխիկ վճարում, սակայն հետագայում չստանալով ապրանքը, պարզել են, որ հիշյալ կայքը չի հանդիսանում վերոնշյալ ռուսական բուսական յուղ արտադրող ընկերության պաշտոնական կայքը, ինչի արդյունքում անհայտ օգտատերը խաբեությամբ տիրացել է hայկական ընկերության կողմից միջազգային փոխանցման միջոցով փոխանցված 5.832.125 ՀՀ դրամին համարժեք 811.144 ռուբլի գումարին՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Հաշվի առնելով վերոգրյալը, խնդրում ենք համացանցի, հեռուստաընկերության, լրատվական այլ միջոցներով քաղաքացիների շրջանում իրականացնել կանխարգելիչ ու բացատրական միջոցառումներ, «Южныи Полюс» ընկերության անունով հադես եկող կայքի կողմից info@kr-maslo.ru էլեկտրոնային փոստի միջոցով նոր խարդախության զոհ չդառնալու համար: