Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ
![Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ Խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ](http://investigative.am/storage/files/2017/01/1485525065,1255.jpeg?token=0ad3863a13ba9bd98b6e7a92eb6dda2e83069485)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռ.Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկության ժամանակ նշված բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են 1 հատ նռնակ և տարբեր տրամաչափի փամփուշներ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։