Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. հարուցվել է քրեական գործ
![Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. հարուցվել է քրեական գործ Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում. հարուցվել է քրեական գործ](http://investigative.am/storage/files/2015/12/1450364991,7791.jpeg?token=ddb6b2d3cc041ded8c15e6200f1b0c3035988dda)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Սամվել Գրիգորյանին, ով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: