Քննություն է տարվում` պարզելու նույն տանը երկու տղամարդու մահվան պատճառները
![Քննություն է տարվում` պարզելու նույն տանը երկու տղամարդու մահվան պատճառները Քննություն է տարվում` պարզելու նույն տանը երկու տղամարդու մահվան պատճառները](http://investigative.am/storage/files/2016/11/1478528799,8924.jpeg?token=5db1bbd4ba93a83a22a1d87bf36a479849ccc436)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նոր-Խարբերդի երկու բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2016թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր-Խարբերդի տներից մեկում հայտանբերվել է երկու տղամարդու դի:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել քննչական-օպերատիվ խումբը, դատաբժիշկ-փորձագետը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել տուժածների ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ նրանք բնակվել են նշված տանը, իսկ մահվան պատճառը հանդիսանում է ծխահարվելը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, հրդեհատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, բացատրություններ են վերցվել մահացած տղամարդանց ազգականներից:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։