Լրահոս
16.02.16,
07:38
Քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները
![Քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները Քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները](http://investigative.am/storage/files/2016/02/1455608519,6156.jpeg?token=7cf064faa78332fb95f7c465ffc52d94b179bdee)
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Պ.Շիրխանյանին վրաերթի ենթարկելու հանգամանքները։
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 15-ին ոստիկանությունից Երևանի քննչական վարչությունում ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 07։30-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Պ.Շիրխանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Վարորդի ինքնությունը հայտնի է, ով Երեւանի բնակիչ Ա.Ալեքսանյանն է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Բժշկական կենտրոնից տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու, նրա վիճակը գնահատվում է ծանր։