Վիճակագրություն, միջնորդագրեր, տեղեկանքներ
22.02.16, 14:07

Տեղեկատվություն՝ 2015թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեպքերով քննված քրեական գործերի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2015թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով քննվել է.

21 քրեական գործ, (13-ը՝ սեռական, 8-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ) որից.

  • 14 քրեական գործ հարուցվել է 2015թ. (9-ը՝ սեռական, 5-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 5 քրեական գործ փոխանցվել է 2014թ-ից (3-ը՝ սեռական, 2-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 2 քրեական գործ վերսկսվել է նախկինում կասեցվածներից (1-ը՝ սեռական, 1-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ):

 

Քննված 21 քրեական գործերի ընթացքը.


  • 3 քրեական գործ (2-ը սեռական, 1-ն աշխատանքային շահագործման վերաբերյալ)՝ 4 մեղադրյալի և 5 տուժողի (որից 1-ն անչափահաս) ուղարկվել է դատարան,
  • 4 քրեական գործ (4-ն էլ սեռական շահագործման վերաբերյալ) միացվել են այլ քրեական գործի և վերաորակվել ՀՀ քր. օր-ի 262-րդ հոդվածով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը),
  • 2 քրեական գործ կարճվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (2-ն էլ աշխատանքային շահագործման վերաբերյալ),
  • 3 քրեական գործով (2-ը՝ սեռական, 1-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ) վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ,
  • 4 քրեական գործով (4-ն էլ սեռական շահագործման վերաբերյալ) վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ (մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում),
  • 5 քրեական գործի նախաքննությունը (1-ը՝ սեռական, 4-ն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ) փոխանցվել է 2016թ.:

 

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործերով 2015թ. ընթացքում կայացված որոշումներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով կատարված առերևույթ հանցավոր արարքի կատարման արդյունքում տուժող է ճանաչվել 17 անձ՝ որից 8-ը (8-ն էլ կին) սեռական, իսկ 9-ը՝ (3 կին, 3 տղամարդ և 3 անչափահաս) աշխատանքային շահագործման վերաբերյալ քրեական գործերով: