Լրահոս
12.08.21, 07:57

Վրաերթի պատճառով մահացել է 56-ամյա կինը

Վրաերթի պատճառով մահացել է 56-ամյա կինը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է անզգուշությամբ մահ առաջացրած, ճանապարհային երթևեկության պահանջների խախտման դեպքի հանգամանքները։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի բնակիչը 2021թ․ հուն­վարի 26-ին` ժամը 19-ի սահմաններում, ոչ սթափ վիճակում Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին «Մերսեդես-բենց C 180» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս, անվտանգ շրջանցելու համար ժամանակին միջոց­­ներ չի ձեռնարկել, ինչի արդյուն­քում ստեղծված վթարա­յին իրավիճակում վրաերթի է ենթարկել նույն համայնքի 56-ամյա բնակչուհուն՝ ան­զգուշութ­յամբ պատճառելով մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: