Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Դիմում Քննչական կոմիտեի նախագահին

Հարգելի քաղաքացիներ,

Ձեր դիմումները, բողոքները, առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումները՝ հասցեագրված Քննչական կոմիտեի նախագահին կամ Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, կարող եք ուղարկել Քննչական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ press@investigative.am կամ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։ 

Անհրաժեշտ է մուտք գործել e-request.am կայք, գրանցվել և, լրացնելով համապատասխան դաշտերը, ուղարկել դիմում։

Ի գիտություն

Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում` նամակին ընթացք չի տրվում: