Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 16-ին Լոռու մարզի Կիրովական քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետ,
2023-2025թթ. - ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ,
III-XI.2023թ. - ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,
2020-2023թթ. - ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ,
VIII-VIII.2020թ. - ՀՀ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի
/N զորամաս/ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ,
2014-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Բազումի քննչական բաժանմունքի պետ,
2012-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2009-2012թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2008-2009թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
2006-2008թթ. - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի ոստիկանության տեղամասային տեսուչ:
Կրթություն
2006 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Այլ տեղեկություններ
ՀՀ նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: