Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննության մասին

հունիս 08, 2021

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2021թ. հուլիսի 15-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5,

հեռ. 011-880-119,

011-880-144, 011-880-147/, Էլ. հասցե   kadrer.qnnchakankomite@gmail.com:

Փաստաթղթերն ընդունվում են 2021թ. հունիսի 09-ից հուլիսի 09-ը ներառյալ:

Գրավոր քննությանը մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, ովքեր կներկայացնեն ներքոնշյալ փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջներին (ովքեր կունենան՝ դատախազի, դատավորի, քննիչի, հետաքննության մարմնի պետի կամ աշխատակցի պաշտոնում, կամ փաստաբանի 3 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե չի անցել այդ պոշտոնը թողնելուց հետո 5 տարի կամ իրավաբանական գիտությունների դոկտոր է, կամ իրվաբանական գիտությունների թեկնածու է և ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի 5 տարվա ստաժ):


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

- դիմում (ձև 1),
- կադրերի հաշվառման անձնական թերթ (լրացնել և տպել դիմերեսին և դարձերեսին) (ձև 2),
- ինքնակենսագրություն (ձև 3)` ըստ ստորև ներկայացված ձևաչափի՝ ձեռագիր գրված,
- 4X6 չափսի 2 լուսանկար՝ կանայք դասական հագուստով, տղամարդիք՝ փողկապ կոստյումով,
- անձնագրի, սոց.քարտի, նույնականացման քարտի (նույնականացման քարտի առկայության դեպքում սոց. քարտի առկայությունը պարտադիր չէ), պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի կամ դիպլոմների և միջուկի, զին. գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները,
- միայն նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ տեղեկանք հաշվառման և փաստացի բնակության վայրից,
- ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից (ձև 4),
- հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանքներ,
- բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Ծանոթություն՝ քննության հարցաշարը (ձև 5), մասնակցության դիմումի, կադրերի հաշվառման անձնական թերթիկի, ինքնակենսագրության ձևի և բժշկական տեղեկանքի ձևաթղթերը կցվում են.

Դիմումները ընդունվում են ամբողջական լրացված և ստորագրված: Փաստաթղթերը ներկայացնել ծրարավորված և գցել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենքի 1-ին հարկում առկա փոստային արկղի մեջ, իսկ փաթեթներում անհրաժեշտ շտկումները կկատարվեն բացառելով անմիջական շփումը:

Դիմումների ոչ ամբողջական փաթեթներին ընթացք չի տրվելու:

Տվյալներ, որոնք պարտադիր են ինքնակենսագրության մեջ.

- անուն, հայրանուն, ազգանուն,

- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,

- կրթություն ( նշելով դպրոցի, բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը, դրանք  ընդունվելու և ավարտելու տարեթվերը),

- ծառայությունը զինված ուժերում, կոչումը (եթե արական սեռի հավակնորդ է),

- աշխատանքային փորձ (կազմակերպությունների անվանումը, զբաղեցրած  պաշտոններն՝ ըստ ժամանակագրության),

- ընտանեկան կարգավիճակ, փոխկապակցված անձանց տվյալները  (կին/ամուսին, երեխաներ, ծնողներ, եղբայր, քույր),

- բնակության և հաշվառման հասցեն,

- ստորագրութուն և ամսաթիվ: