Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայտարարություն

նոյեմբեր 02, 2022

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
ՀՀ քննչական կոմիտեի արտաքին կապերի և թարգմանության բաժնում ստացվող՝ հայերենից անգլերեն կամ անգլերենից հայերեն դատավարական և արտադատավարական փաստաթղթերի թարգմանություն, քննիչի՝ թարգմանիչ ներգրավելու որոշմամբ սահմանված կարգով աշխատանքներ կատարել:

2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ 3 ամիս:

3.   Փորձագետի պարտականությունները՝
3.1. հայերենից անգլերեն կամ անգլերենից հայերեն դատավարական և արտադատավարական փաստաթղթերի պատշաճ թարգմանությունը և քննիչի՝ թարգմանիչ ներգրավելու որոշմամբ սահմանված կարգով համապատասխան ընթացքի ապահովումը.
3.2 ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 

  • Բարձրագույն կրթություն՝ լեզվաբանություն մասնագիտությամբ.
  • Անգլերեն լեզվի ազատ իմացություն:

5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:


6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.11.2022թ.:

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:


8. 
Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրություն,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
  • լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի:

10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119):