Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

հունվար 13, 2021

2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում  հրազենային վնասվածք  է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: