Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Ի գիտություն լրատվամիջոցների

հոկտեմբեր 26, 2020

Հարգելի գործընկերներ,

Ս.թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ  կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայով:

Ասուլիսի բանախոսներն են՝  ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ  ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Լրագրողները և օպերատորները  հրավիրվում են  ժամը 11:45-ին (Հասցե՝ Մամիկոնյանց 46/5, 4-րդ հարկ):

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես  հաստատել իրենց մասնակցությունը՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (011) 880- 170, (011) 880 -177:

Տեղեկացնում ենք նաև, որ կապահովվեն հակահամաճարակային կանոնները: