Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հանդիպում Երևանի քննչական վարչությունում

սեպտեմբեր 08, 2016

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության Հատուկ գործակալներ Քեմերոն Թեյլորին և Մեթիաս Վոլզին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով համագործակցությանն առնչվող հարցեր, կողմերը փոխանակվել են անհրաժեշտ տեղեկատվությամբ:

Կողմերն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանը՝ կարևորելով տեղեկատվության փոխանակման օպերատիվությունը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հյուրերը ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության անունից պատրաստակամություն են հայտնել համագործակցության շրջանակներում ապահովել ԱՄՆ-ում անհրաժեշտ գործողությունների պատշաճ և օպերատիվ կատարումը: