Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ուղերձը

հոկտեմբեր 08, 2021

Հարգելի պարոն Քյարամյան,

ՀՀ փաստաբանների պալատի անունից շնորհավորում եմ Ձեզ' Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

Քննչական մարմինները արդարադատության համակարգի կարևորագույն օղակն են: Քննչական կոմիտեի ծառայողների ամենօրյա դժվարին ու խիստ պատասխանատու աշխատանքը առանցքային նշանակություն ունի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի իրականացման հարցում:

Հավատում եմ, որ քննչական կոմիտեի ծառայողների բարեխիրճ և պատասխանատու աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել օրեցօր ի հայտ եկող մարտահրավերներին, իսկ ՀՀ քաղաքացին ապրել անվտանգ և ապահով պայմաններում:

Ձեզ և քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ արդյունավետ գործունեություն և անվտանգ ծառայություն:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Սիմոն Բաբայան