Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

հունիս 02, 2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով: