Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին

հոկտեմբեր 14, 2015


ՀՀ քննչական կոմիտեի  նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։


Ողջունելով հյուրին՝ ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի  հետ համագործակցությունը և վերահաստատել կոմիտեի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ու  փաստել ձևավորված համագործակցության բարձր մակարդակը։

Կողմերը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր, նախանշել նոր ուղղություններ։