Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային Ժողովում ներկայացրել է 2027 թվականի բյուջետային հատկացումները

նոյեմբեր 03, 2026

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2027 թվականի բյուջետային հատկացումները:

Արթուր Պողոսյանը նշել է, որ ինչպես 2026 թվականին, այնպես էլ 2027-ին, բյուջետային գործընթացի շրջանակում իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր: Նշված ծրագրում հաջորդ տարվա համար ընդգրկված է 6 միջոցառում, որը 2026 թվականի համեմատ ավելացել է մեկով. նոր միջոցառումն ուղղված է Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավմանը:

Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական՝ «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.754 մլրդ ՀՀ դրամ, որը 549 մլն ՀՀ դրամով աճել է 2026 թվականին հատկացված 19.205 մլրդ ՀՀ դրամի համեմատ: Աճը հիմնականում պայմանավորված է վերոնշյալ մեկ միջոցառման ավելացմամբ:

Արթուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները: 

1. «Քրեական գործերով վարույթի իրականացում» միջոցառման համար 2027 թվականի բյուջետային հատկացումներով նախատեսվել է 18.336 մլրդ ՀՀ դրամ (2026 թվականին՝ 17.743 մլրդ ՀՀ դրամ),
2. «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում» միջոցառման համար նախատեսվել է 16.147 մլն ՀՀ դրամ՝ 520 վերապատրաստվող (2026 թվականին՝ 22.4 մլն ՀՀ դրամ՝ 730 վերապատրաստվող),
3․ «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման համար նախատեսվել է 319.3 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ 318.1 մլն ՀՀ դրամ),
4. «Փորձագիտական ծառայությունների տրամադրում» միջոցառման համար նախատեսվել է 721.8 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ նույնը),
5. «ՀՀ քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման համար նախատեսվել է 114.8 մլն ՀՀ դրամ (2026 թվականին չի հատկացվել),
6. «ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում» միջոցառման համար նախատեսվել է 245.6 մլն ՀՀ դրամ (2026 թվականին՝ 400 մլն ՀՀ դրամ): 

Արթուր Պողոսյանը նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին: