Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

նոյեմբեր 05, 2026

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայի միջազգային համագործակցության և իրավաբանական ուսուցման կենտրոնում մասնակցել են «Հայաստանի համար 2026 թվականին նախատեսված անդրսահմանային հանցագործության դեմ պայքար» խորագրով վերապատրաստման դասընթացին:

Դասընթացների շրջանակում անդրադարձ է կատարվել անդրսահմանային կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներին: 

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար կմասնակցեն նմանատիպ վերապատրաստումների, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման համար: