Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2021թ. հունիսի 17-ի N63-Լ հանձնարարականը

հունիս 17, 2021

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ



ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ


ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


17.06.2021թ., N63-Լ

 

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմիններից, ստորաբաժանումներից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեկ այլ մարմին կամ ստորաբաժանում քրեական գործերը տարածքային ենթակայության կարգով ուղարկելու հիմնավորվածությունն ապահովելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով.

 

Հանձնարարում եմ`

 

1.Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների և դրանց ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին՝

վարույթում քննվող քրեական գործերը տարածքային ենթակայության կարգով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեկ այլ մարմին կամ ստորաբաժանում ուղարկելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նախապես՝ մինչև որոշում կայացնելը, այդ մասին հիմնավորող տեղեկանք ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչություն կամ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչություն:

2.Սույն հանձնարարականի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության և զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետերին:

3. Սույն հանձնարարականն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին,  Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին:                                                                      

 

 

                                                                                             Հ. Գրիգորյան