ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը`ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամների լիազորությունների դադարեցման մասին
օգոստոս 17, 2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
17.08.2018թ., ք.Երևան Թիվ N 112-Ա
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 12-ի 760-Ա և 2018 թվականի հունիս 27-ի 846-Ա որոշումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հրամայում եմ՝
1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներ Սեդրակ Բարսեղյանի և Հայկ Մալխասյանի լիազորությունները:
2. Սույն հրամանն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամներին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետին, Սեդրակ Բարսեղյանին և Հայկ Մալխասյանին:
Հ. Գրիգորյան