Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Տեղեկատվություն՝ Թարգմանությունների կազմակերպման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

հոկտեմբեր 22, 2026

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի թարգմանությունների կազմակերպման բաժնում փորձագետ ներգրավելու համար 2026 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարված մրցույթին մասնակցելու դիմում է ներկայացրել՝ Թամարա Գևորգի Սարգսյանը: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Թամարա Գևորգի Սարգսյանի հետ կնքվել է պայմանագիր: