Հայտարարություն
մարտ 25, 2022
ՀՀ քննչական կոմիտեի արտաքին կապերի և թարգմանության բաժնում.
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հայերենից ֆրանսերեն կամ ֆրանսերենից հայերեն արտադատավարական փաստաթղթերի թարգմանության փորձագետ:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ մինչև 1 տարի:
3. Փորձագետի պարտականությունները՝
3.1 հայերենից ֆրանսերեն կամ ֆրանսերենից հայերեն արտադատավարական փաստաթղթերի թարգմանություն.
3.2 ներքին կարգապահական կանոնների, աշխատանքային կարգապահության պահպանում:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Բարձրագույն կրթություն՝ լեզվաբանություն մասնագիտությամբ.
- Ֆրանսերեն լեզվի ազատ իմացություն:
5. Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Մամիկոնյանց 46/5 շենք:
6. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.03.2022թ.:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
- անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները,
- լուսանկար 1 հատ՝ 9x12, 1 հատ՝ 3x4 չափսի:
10. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:
Դիմումները ընդունվում են ամեն օր՝ ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մամիկոնյանց 46/5, 6-րդ հարկ, հեռ. 011 880 119):