Հայտարարություն
մայիս 10, 2022
Կոմիտեի քաղաքացիների ընդունելության կազմակերպման և անցագրային բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-2.8-Մ2-2).
Հիմնական գործառույթները՝
*Բաժնի գլխավոր մասնագետը`
1)իրականացնում է Կոմիտեի անցագրային ռեժիմի կազմակերպման աշխատանքները.
2)իրականացնում է Կոմիտեի աշխատակիցներին էլեկտրոնային անցաքարտերի տրամադրման աշխատանքները.
3)իրականացնում է Կոմիտե մուտք գործած այցելուների հաշվառման, անցագրերի և էլեկտրոնային անցաքարտերի տրամադրման աշխատանքները.
4)իրականացնում է այցելուների վերաբերյալ համապատասխան գրանցամատյանի կազմման և վարման աշխատանքները.
5)իրականացնում է ոչ պաշտոնական փաստաթղթերի առձեռն ներկայացման դեպքում՝ ստացագրերի լրացման աշխատանքները.
6)իրականացնում է Կոմիտեի շենքի ներսում և բակային տարածքում ամենօրյա դիտարկման աշխատանքները.
7)իրականացնում է Կոմիտեի կենտրոնական մարմնի վարչական շենքում անձնակազմի մուտքի և ելքի մասին տվյալների ուսումնասիրման և Բաժնի պետին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
8)իրականացնում է մարզային և տարածքային ստորաբաժանումներում տեղադրված պտտադռների և տեսաձայնագրիչների միջոցով, նաև աշխատողների հաճախումների ամենօրյա դիտարկման, գրանցամատյանի ստուգման և արձանագրման աշխատաքները.
9)ոստիկանության պահպանության գնդի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում է Կոմիտեի շենքի անվտանգության ռեժիմի ուսումնասիրման աշխատանքները.
10)իրականացնում է Կոմիտեին տարբեր խնդիրներով դիմող քաղաքացիների ընդունելության կազմակերպման աշխատանքները.
11)իրականացնում է քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների վերլուծման և գնահատման՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններ դիմելու իրենց իրավունքի պարզաբանման աշխատանքները.
12)իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Կոմիտեի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) կողմից ընդունելության օրեր և ժամեր սահմանելու դեպքում, նշված պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ քաղաքացիների հանդիպումների կազմակերպման աշխատանքները.
13)իրականացնում է դիմումների ընթացքի իրազեկման պահանջի դեպքում, Կոմիտեին վերաբերվող մասով դիմումների ընթացքի վերաբերյալ հսկողության իրականացման և դիմումատուներին տեղեկացման աշխատանքները.
14)իրականացնում է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառումը և հաղորդումների ընթացքի լուծման աշխատանքները.
15)իրականացնում է Բաժնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին հասցեագրված առցանց դիմումների ընդունման և հաշվառման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
*Բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
*ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 55-Լ հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
*տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
*գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
*կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
*կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
*աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
*ինքնակենսագրություն (ազատ ոճով),
*արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
*անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 13.05.2022թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite@gmail.com հասցեին: