Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայտարարություն

մայիս 13, 2022

Կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.1-Մ2-3).

Հիմնական գործառույթները՝
*Բաժնի գլխավոր մասնագետը`
1)իրականացնում է Կոմիտեի նախագահի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակված անձանց (այսուհետ' Կոմիտեի աշխատակիցներ) անձնական տվյալների տեղեկատվական համակարգի մշակման և վարման աշխատանքները.
2)իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի՝ անձնակազմի կառավարման գծով իրավական ակտերի նախագծերի պատրաստումը, ինչպես նաև Վարչության գործառույթներից բխող այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման աշխատանքները.
3)իրականացնում է աշխատակիցների անձնական գործերի վարման, հաշվառման, ընդունման-հանձնման և պահպանման աշխատանքները.
4)իրականացնում է ատեստավորման ենթակա ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ցուցակների և ժամանակացույցերի կազմման, ինչպես նաև՝ ատեստավորումների կազմակերպման աշխատանքները.
5)իրականացնում է աշխատակիցների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի վարման աշխատանքները.
6)իրականացում է էլեկտրոնային շտեմարանում (ԷԿԷՆԳ) Կոմիտեի սոցիալական փաթեթի շահառուների անհատական տվյալների գրանցման և համապատասխան փոփոխությունների կատարման (խմբագրման) աշխատանքները.
7)իրականացնում է Կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի ստանձման և պաշտոնի դադարեցման մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
8)իրականացնում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետների հաշվարկման, ժամանակացույցի վարման աշխատանքները.
9)իրականացնում է աշխատակիցների խրախուսման, պետական (կառավարական) և այլ պարգևների ներկայացնելու, Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու հետ կապված նախապատրաստական աշխատանքները.
10)իրականացնում է աշխատակիցների անհատական քարտերի վարման, Կոմիտեի և այլ պետական հիմնարկների կողմից խրախուսված աշխատակիցների, ինչպես նաև Կոմիտեի կողմից խրախուսված այլ անձանց խրախուսանքների հաշվառման աշխատանքները.
11)իրականացնում է աշխատակիցների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ անհատական իրավական ակտերի նախապատրաստման, կիրառված կարգապահական տույժերի հաշվառման, ինչպես նաև կարգապահական տույժերի գործողության ժամկետների նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
12)իրականացնում է Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների և առաջխաղացման ցուցակների վարման հետ կապված աշխատանքները:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
*Բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
*ՀՀ Սահմանադրության, Աշխատանքային օրենսգիրք, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 55-Լ հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
*տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
*համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
*Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
*գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
*կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
*կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
*աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
*ինքնակենսագրություն (ազատ ոճով),
*արական սեռի անձինք`  նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին    կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
*անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
*բժշկական տեղեկանք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 18.05.2022թ.:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite@gmail.com հասցեին: