Հայտարարություն
հունիս 17, 2022
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ֆինանսական վարչության գնումների բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 33-1.3-Մ2-4).
Հիմնական գործառույթները՝
* Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է Կոմիտեում գնման գործընթացի կազմակերպումը.
2) իրականացնում է պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ գնումների շրջանակում եզրակացության տրամադրման, գնման հայտերի կազմման, գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանության օրենքով սահմանված պայմանները.
3) իրականացնում է գնման ընթացակարգի արդյունքում պայմանագրերի կազմման աշխատանքները և ներկայացնում Բաժնի պետին.
4) մասնակցում է Կոմիտեի ամենամյա բյուջեի նախագծի կազմման աշխատանքներին և իրականացնում է Կոմիտեի գնումների պլանի վարումը.
5) իրականացնում է օրենքով սահմանված հայտարարությունների, հրավերների էլեկտրոնային եղանակով համպատասխան էլեկտրոնային համակարգերում հրապարակման աշխատանքները.
6) իրականացնում է գնումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքները.
7) իրականացնում է գնման գործընթացի կազմակերպման նպատակով համապատասխան իրավասու մարմինների հետ համագործակցությունը.
8) իրականացնում է Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից՝ քրեական գործով փորձագետ ներգրավելու մասին որոշման հիման վրա, նշանակված փորձագետների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) հետ, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերի կնքման աշխատանքները.
9) իրականացնում է կատարված թարգմանությունների, փորձաքննությունների և մասնագիտական ստուգման արդյունքում կազմված հանձնման-ընդունման արձանգրությունների (ֆիզ.անձ դեպքում) և հաշիվ վավերագրերի համապատասխան էլեկտրոնային համակարգերում մուտքագրման աշխատանքները.
10) իրականացնում է քրեական գործերով իրականացված փորձաքննությունների, թարգմանությունների վճարման արդյունքում ստացված հաշիվ ապրանքագրերի տվյալների մուտքագրումը համապատասխան բազա:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* Բարձրագույն կրթություն: Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
* ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 55-Լ հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
* բժշկական տեղեկանք:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.06.2022թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք.Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011-880-119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer.qnnchakankomite@gmail.com հասցեին: