Հայտարարություն
մայիս 22, 2023
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Կոտայքի մարզային քննչական վարչության (այսուհետ՝ Վարչություն) աջակցող բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ մասնագետ (ծածկագիր՝ 33-5.6-Մ3-1).
Հիմնական գործառույթները՝
* Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է Վարչության Աբովյանի քննչական բաժնին (այսուհետ՝ Քննչական բաժին) ուղղված (մտից) և Քննչական բաժնից առաքվող (ելից) տարբեր բնույթի փաստաթղթերի ընդունման, ստուգման, առաքման, ըստ ենթակայության դասակարգման, հաշվառման, ձևակերպման և պատճենահանման աշխատանքները.
2) իրականացնում է քրեական գործերի թվայնացման աշխատանքները.
3) իրականացնում է քրեական գործերով բջջային օպերատորների հետ անձնական տվյալների, հեռախոսազանգերի վերծանումների էլեկտրոնային ֆայլերի ստացման, տպագրման, մուտքագրման, ներբեռնված ֆայլերի էլեկտրոնային արխիվացման աշխատանքները.
4) իրականացնում է Բաժնի արխիվի վարման աշխատանքները.
5) իրականցնում է Քննչական բաժնում հաշվառվող և վարվող մատյանների, փաստաթղթերի կարգագրերի և անվանակարգի կազմման աշխատանքները.
6) իրականացնում է Քննչական բաժում ստացվող փաստաթղթերի, նյութերի, քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման, դասակարգման և պատճենահանման աշխատանքները.
7) իրականացնում է Քննչական բաժնում հարուցված, կասեցված, կարճված, դատարան ուղարկված քրեական գործերի ընդունման, գրանցման, հաշվառման և Կոմիտեի արխիվի բաժին հանձնման աշխատանքները.
8) իրականացնում է Քննչական բաժնի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործավարության միասնական կարգի կիրառման և դրա պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները.
9) իրականացնում է Քննչական բաժնում դիմում-բողոքների ընդունման, ստուգման, գրանցման և ըստ հասցեատերերի հանձնման աշխատանքները.
10) իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ընդունման, գրանցման, հաշվառման և անձնակազմին ծանուցման աշխատանքները.
11) իրականացնում է քաղաքացիների ընդունելության աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* Բարձրագույն կրթություն:
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ:
* ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 55-Լ հրամանի, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
* բժշկական տեղեկանք:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 25.05.2023թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.amհասցեին: