Հայտարարություն
մայիս 26, 2023
ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր փաստաթղթավար (ծածկագիր՝ 33-2.7-Մ2-10).
Հիմնական գործառույթները՝
* Բաժնի գլխավոր փաստաթղթավարը`
1) իրականացնում է Կոմիտեի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Ստորաբաժանում) փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և ապահովումը, գործավարության միասնական կարգի կիրառումը և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները.
2) իրականացնում է Ստորաբաժանմանը ուղղված (մտից) և Ստորաբաժանումից առաքվող (ելից) փաստաթղթերի ընդունման, ստուգման, դասակարգման, հաշվառման, ձևակերպման և առաքման աշխատանքները.
3) իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների և Գլխավոր քարտուղարի իրավական ակտերի, փաստաթղթերի, քրեական գործերի առաքման աշխատանքները.
4) իրականացնում է Ստորաբաժանումում հաշվառված, հսկողության վերցված փաստաթղթերի և դիմում-բողոքների կատարման ընթացքի ու բովանդակության վերաբերյալ ամփոփ հաշվետվության նախապատրաստման աշխատանքները.
5) իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարականների գրանցման, առաքման և կատարման ժամկետների նկատմամբ հսկողության աշխատանքները.
6) իրականացնում է Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալների, Գլխավոր քարտուղարի հրամանների հաշվառման և էլեկտրոնային առաքման աշխատանքները.
7) իրականացնում է մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերի, դիմումների հիմքերի, փոստային առաքման ցուցակների, ռեեստրների արխիվացման, հանձնման-ընդուման ակտերի կազմման և դրանք Կոմիտեի արխիվ հանձնման աշխատանքները.
8) իրականացնում է Բաժնի տեղեկատվական բազայի ստեղծման և համալրման աշխատանքները.
9) իրականացնում է Կոմիտե մուտքագրվող և Կոմիտեից ելքագրվող քրեական գործերի, նյութերի, իրեղեն ապացույցների ընդունման, տեսակավորման, ուսումնասիրման, համապատասխան մատյաններում գրանցման փոստային և առձեռն պատշաճ առաքման աշխատանքները.
10) իրականացնում է մուտքագրված քրեական գործերի վերաբերյալ հաշվետվությունների, վերլուծությունների, տեղեկանքների կազմման աշխատանքները.
11) իրականացնում է Կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը, աշխատանքի կազմակերպումը և ընթացիկ գործավարության իրականացման նկատմամբ հսկողության աշխատանքները.
12) իրականացնում է Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության և մարզային քննչական ստորաբաժանումների աջակցող բաժիններում փաստաթղթաշրջանառության գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նկատմամբ ստուգման աշխատանքները.
13) իրականացնում է էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքները.
14) իրականացնում է Կոմիտեի փաստաթղթաշրջանառության ոլորտի գործառույթների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակումը` համագործակցելով կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
15) իրականացնում է Կոմիտեի նախագահին, Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներին, Գլխավոր քարտուղարին հասցեագրված ամենօրյա պաշտոնական փոստի տրամադրումը էլեկտրոնային եղանակով, իսկ քրեական գործերը և նյութերը՝ թղթային եղանակով տրամադրման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
* Բարձրագույն կրթություն:
*Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
* ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2015 թվականի հունիսի 01-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 55-Լ հրամանի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 06-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 145-Լ հրամանի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
* տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը.
*աշխատավարձի չափը՝ 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ քննչական կոմիտե ներկայացնեն.
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
* կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
* աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
* ինքնակենսագրություն (ազատ ոճով),
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար` 5x6 սմ չափսի,
* անձնագրի և սոց. քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,
* բժշկական տեղեկանք:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 31.05.2023թ.:
ՀՀ քաղաքացիները քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե (ք. Երևան, Մամիկոնյանց 46/1, հեռ. 011 880 119) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ kadrer@investigative.amհասցեին: