Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայտարարություն՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին

նոյեմբեր 09, 2018

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող գրավոր քննությունը տեղի կունենա 2019թ. հունվարի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեում /ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011-880-146, 011-880-147, 011-880-119, 011-880-144, 011-880-147/:

Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

* դիմում
* կադրերի հաշվառման անձնական թերթ /ձևը կցվում է/
* ինքնակենսագրություն /ձեռագիր` նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, դպրոցը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային գործունեությունը, պարտադիր ժամկետային զին. ծառայությունը, ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի անդամները, նշելով նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, աշխատում են որտեղ, ինչ պաշտոնում, սովորում են որտեղ, որ ֆակուլտետում, որ կուրսում/:
* 4X6 չափսի 2 լուսանկար՝ փողկապով, կոստյումով
* անձնագրի, նույնականացման քարտի, սոց.քարտի, պետական հավատարմագրված բարձրագույն իրավաբանական դիպլոմի և միջուկի, զին.գրքույկի, աշխատանքային գրքույկի պատճենները
* ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տարածքային բուժ.հաստատությունից, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից տեղեկանք /ձևը կցվում է/
* տեղեկանք փաստացի բնակության վայրից, եթե տարբերվում է հաշվառման վայրից
* բնութագիր աշխատանքի կամ վերջին ուսումնական հաստատության վայրից:

Հարցաշարը կցվում է.

ՀԱՐՑԱՇԱՐ՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ


Տեղեկանք՝ ՀՀ կառավարության 02.04.2015թ. թիվ 350-Ն որոշման հավելված 3-ով հաստատված ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին 

Կադրերի հաշվառման անձնական թերթ