Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

նոյեմբեր 05, 2026

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են ավելի քան 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ հաղորդումներ, որոնց առթիվ նախաձեռնվել է չորս քրեական վարույթ:

Վարույթների նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձկնաբուծարաններն առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործել են ստորերկրյա ջրային ռեսուրսները, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով փչացրել են գյուղատնտեսական նշանակության հողը:

Նախաքննության ընթացքում ձկնաբուծարանների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 18 մլն 500 հզր ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։