Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Գեղարքունիքի մարզպետի ուղերձը

հոկտեմբեր 08, 2021

Հարգելի՛ պարոն Քյարամյան,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման յոթերորդ տարեդարձի կապակցությամբ։

Արդեն իսկ կարելի է վստահությամբ նշել, որ ՀՀ ՔԿ աշխատակիցները դարձել են պետության և հասարակության հուսալի հենասյունը, քանզի հանցավորության դեմ պայքարը, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը պետության կայունության կարևոր գործոններից են։

Այսօր, երբ օրեցօր ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ թե՛ արտաքին,  թե՛ ներքին, առավել քան կարևոր է քննիչների անկողմնակալ, պատասխանատու և նվիրված աշխատանքը, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարողանա ապրել և արարել անվտանգ ու ապահով պայմաններում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ քաջառողջություն և բարեկեցություն, նոր ձեռքբերումներ՝ ի շահ պետության և հասարակության։ 

Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյան