Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Դիպլոմների հանձնում՝ ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրներին

օգոստոս 26, 2022

Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողությունը:

2022 թվականի օգոստոսի 25-ին կայացած միջոցառման ընթացքում դիպլոմներ են ստացել 19 շրջանավարտներ:

Ունկնդիրների դիպլոմները հանձնել և բարեմաղթանքի խոսքեր է հղել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն շնորհավորում է երկրորդ խմբի ունկնդիրներին ևս՝ վստահություն հայտնելով, որ վերջիններս իրենց արդյունավետ ու նշանակալի ներկայությունն են ունենալու Կոմիտեի համակարգում: