Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Կադրային փոփոխություններ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում

փետրվար 16, 2017
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել  կադրային փոփոխությունների մասին։  
 
2017 թվականի փետրվարի 13-ի թիվ 62-Ա հրամանով աշխատանքից ազատվել է Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետ Արտյոմ Օվսյանը՝ իր գրավոր դիմումի հիման վրա։
 
Նույն օրվա մեկ այլ հրամանով Ախուրյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Հրաչյա Առաքելյանը՝ ազատվելով  Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։