Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Հայտարարություն. Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա

մայիս 24, 2018

ՀՀ Քննչական կոմիտեն դիմում և առաջարկում է  ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ կառավարության շենքի մոտ քաղաքացու հնչեցրած այն հայտարարությանը, թե ՔԿ նախագահը կաշառք է պահանջել։

Նշենք, որ հայտարարությունը հնչել է այսօր՝ ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հարցերին ի պատասխան Արմեն Խալոյան ներկայացած անձի կողմից։

Ակնկալում ենք, որ քաղաքացու հայտարարությունը կդառնա պատշաճ և օբյեկտիվ քննության առարկա, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը։