Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության դեպքի առթիվ
հոկտեմբեր 25, 2018
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 21 տարեկան քաղաքացու ինքնասպանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի բակերից մեկում առկա է դի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում 2018 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի 1966 թվականի ծնված բնակիչը ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, իր քրոջ որդին տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Նախաքննության ընթացքում դիակը ճանաչման է ներկայացվել ցուցմունք տված անձին և պարզվել է, որ հանգուցյալը հանդիսանում է 1997 թ. ծնված Է.Դանիելյանը:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: