keyboard_arrow_left
Հարուցվել է քրեական գործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, Ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ
դեկտեմբեր 09, 2020
Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: