keyboard_arrow_left
Հերքում
մարտ 17, 2020
Այսօր՝ մարտի 17-ին, «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Հաղորդում հանցագործության մասին․ զինվորի մահվան դեպքով քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նախաքննությունը վերսկսված քրեական գործն առնչություն չունի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի հետ:
Հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություններ տարածելուց: