keyboard_arrow_left
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին
հոկտեմբեր 02, 2015
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ա.Հովսեփյանը մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների և, մասնավորապես, քննչական կոմիտեների միջև համագործակցության ակտիվացմանը։
Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և նախանշել՝ փոխգործակցությունը զարգացնելու ուղղությունները։