Հայաստանի Հանրապետության զինանշան
Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Արագածոտնի մարզում (տեսանյութ, լուսանկարներ)

մարտ 15, 2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ` Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ վարորդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: